478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+26
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը ներկայիս ներքաղաքական իրավիճակը բացատրում է հանրապետությունում քաղաքական մշակույթի բացակայությամբ
11:43
27 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայիս  ներքաղաքական իրավիճակը  բացատրում է հանրապետությունում քաղաքական մշակույթի բացակայությամբ։

«Կարծում եմ, որ Հայաստանում մենք բախվել ենք բավականին նորմալ երևույթի՝ քաղաքական մշակույթի խնդրի հետ, այսինքն՝ արժանի պարտությունը դեռևս չի դարձել քաղաքական մշակույթի բաղկացուցիչ մաս», - ասել է Քոչարյանը՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ մեկնաբանելով փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո Հայաստանում ձևավորված իրավիճակը։

Գնահատելով ընտրությունները՝ ՀՀ նախագահը նշել է, որ մինչ օրս հանրապետությունը չի ստացել ընտրությորնների նման գնահատականներ միջազգային հանրության կողմից։

«Անհրաժեշտ է համեմատել նախնական ընտրությունների զեկույցները ԱՊՀ այլ երկրների զեկույցների հետ։ Այստեղ ակնհայտ է լուրջ առաջընթաց, և անցած ընտրությունները լավագույնն էին Հայաստանի պատմության մեջ», - ասել է Քոչարյանը։

Նրա խոսքերով, չկա երկիր, որտեղ ընտրությունների ընթացքում խախտումներ չլինեն։ Քոչարյանը կարծում է, որ այստեղ անհրաժեշտ է խոսել խախտումների չափերի և բովանդակութան մասին, կրում են արդյոք նրանք համակարգված բնույթ, թե դա եզակի դեպքեր են, որոնք մեկ կենտրոնից իրականացված խախտումներ չեն։

«Կա նաև ընտրությունների արդյունքների բողոքարկման իրավական գործընթաց», - ասել է ՀՀ նախագահը՝ նշելով, որ այս տեսանկյունից կան չափազանց հետաքրքիր տվյալներ։

Մասնավորապես, նախագահը նշել է, որ քվեարկության արդյունքները բողոքարկվել են ավելի են 156 ընտրատեղամասերում, և միայն դրանցից մեկում կային լուրջ խնդիրներ։ «Այդ հանձնաժողովի նախագահը ձերբակալված է, և նրա գործը մոտ ժամանակներս կփոխանցվի դատարան», - ասել է Քոչարյանը՝ ավելացնելով, որ մնացած ընտրատեղամասերում կային աննշան վրիպումներ՝ կապված քվեաթերթիկում նշման հետ։

«Սա ցույց է տալիս, որ իրականում ընտրություններն անցել են պատշաճ մակարդակով, հաշվարկը հստակ է ընթացել, և եթե կան կասկածներ, ապա կարելի է դիմել Սահմանադրական դատարան», - նշել է նախագահը։

Քոչարյանը նաև ասել է, որ 135 ընտրատեղամասերից 86-ը վերահաշվարկը իրականացվել է ընդդիմադիր թեկնածուներ Արթուր Բաղդասարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի բողոքների հիման վրա։ «Դա նշանակում է, որ նրանց բողոքներն ու կասկածները հիմնավորված չեն և վկայում են քաղաքական մշակույթի բացակայության մասին», - ասել է Քոչարյանը։

ԿԸՀ  վերջնական պաշտոնական տվյալների համաձայն, ընտրողների ձայների 52,82 տոկոսով Հայաստանի նախագահ է ընտրվել գործող վարչապետ Սերժ Սարգսյանը։ 21,5 տոկոով  երկրորդ տեղում է ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Միաժամանակ փետրվարի 20-ից Երևանում անց են կացվում ընդդիմության կողմից կազմակերպված հանրահավաքներ, քայլերթեր, ինչպես նաև նստացույցեր և ուսանողական ցույցեր։ Ընդդիմության ցույցերի կազմակերպիչներն ու մասնակիցները իրենց անհամաձայնությունն են արտահայտում ԿԸՀ-ի կողմից հրապարակված փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների կապակցությամբ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։