478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+22
Եղանակը Երևանում
Հայ
Քոչարյանը կոչ է արել ժողովրդին՝ գործիք չդառնալ անպատասխանատու քաղաքական գործիչների ձեռքերում
11:36
27 Փետրվարի 2008

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կոչ է արել ժողովրդին՝ գործիք չդառնալ անպատասխանատու քաղաքական գործիչների ձեռքերում։

«Ես կոչ եմ անում Ազատության հրապարակում գտնվող մարդկանց՝ գործիք չդառնալ անպատասխանատու քաղաքական գործիչների ձեռքերում։ Սա ձեր խաղը չէ, այս խաղից դուք ոչինչ չեք շահի, միայն կորուստներ կկրեք դուք և երկիրը», - ասել է Քոչարյանը երեքշաբթի Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Նա նշել է, որ ընդդիմության անօրինական հանրահավաքները  քաղաքում անցկացվում են արդեն վեց օր։

«Ոստիկանությունը պետք է մինչ օրս միջոցառումներ ձեռնարկեր, սակայն չի ձեռնարկել միայն մեկ պատճառով՝ պարզապես ես նրանց կոչ եմ արել՝ լինել համբերատար, փորձել չսրել իրավիճակը՝ հուսալով, որ վերջիվերջո ողջախոհությունը կհաղթի, և մարդիկ կսթափվեն։ Կարծում եմ, որ վեց օրը սթափվելու համար բավական է», - ասել է Քոչարյանը։

«Մենք դեռևս մի քիչ կհամբերենք, սակայն համբերությունն էլ վերջ ունի, քանի որ իրավապահ մարմինների նկատմամբ կարող է ձևավորվել անվստահության մթնոլորտ, իբրև թե նրանք չեն կարողանում կարգի հրավիրել իրավախախտողներին։ Այդ ուժը կա, հնարավորությունը նույնպես, սակայն մենք գիտակցում ենք, որ Ազատության հրապարակում կա նաև մոլորված զանգված», - ընդգծել է նախագահը։

Նա նշել է, որ իշխանությունները դրսևորում են առանձնահատուկ հանդուրժողականություն, ինչի մասին վկայել են նաև տարբեր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք այս օրերին այցելել են Հայաստան։

«Մենք շատ հանդուրժող ենք, տարբեր միջազգային կազմակերպությունների  ներկայացուցիչներ նշում են, որ գնահատում են մեր հանդուրժողականությունը։ Հանդիպումների ժամանակ, ես միշտ հարցնում եմ՝ իսկ պե՞տք է արդյոք մեր համբերատարությունը սահմաններ ունենա։ Ասենք, ևս քանի օր մենք պետք է համբերենք, որ դուք համարեք, որ Հայաստանի իշխանությունները դրսևորել են լիակատար համբերատարություն», - ասել է Քոչարյանը։

Ինչպես նշել է նախագահը, ոչ մի օտար երկրում նման բան հնարավոր չէ։

«Ձեր երկրներից յուրաքանչյուրում ոչ մի իշխանություն վեց օրվա ընթացքում երբեք չէր համբերի անօրինական քայլերթեր և հանրահավաքներ։ Ոչ մի տեղ մեկ օրից ավել չեն համբերի։ Համբերությունը համբերությամբ, սակայն եկել է ժամանակը, որպեսզի բոլոր սթափվեն և հասկանան, որ զոռբայությամբ իշխանության չեն գալիս», - հայտարարել է Քոչարյանը։

ԿԸՀ  վերջնական պաշտոնական տվյալների համաձայն, ընտրողների ձայների 52,82 տոկոսով Հայաստանի նախագահ է ընտրվել գործող վարչապետ Սերժ Սարգսյանը։ 21,5 տոկոով  երկրորդ տեղում է ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Միաժամանակ փետրվարի 20-ից Երևանում անց են կացվում ընդդիմության կողմից կազմակերպված հանրահավաքներ, քայլերթեր, ինչպես նաև նստացույցեր և ուսանողական ցույցեր։ Ընդդիմության ցույցերի կազմակերպիչներն ու մասնակիցները իրենց անհամաձայնությունն են արտահայտում ԿԸՀ-ի կողմից հրապարակված փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների կապակցությամբ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: