486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
«Օրինաց երկիր» կուսակցությունը բանակցություններ է վարում Տեր-Պետրոսյանի հետ՝ Հայաստանում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար
19:51
26 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. «Օրինաց երկիր» կուսակցությունը բանակցություններ է վարում ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ՝ հանրապետությունում ստեղծված   իրավիճակը հաղթահարելու հնարավորություններ գտնելու համար։ Այս մասին երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց ՕԵԿ առաջնորդ, ՀՀ ԱԺ նախկին խոսնակ Արթուր Բաղդասարյանը։

«Մենք միավորվելու բանակցություններ չենք վարում, բայց մեզ ահնրաժեշտ է երկխոսության մեջ մտնել, որպեսզի միասին ելք գտնենք»,- ասաց Բաղդասարյանը։

Նա նշեց, որ չի կարող ընդունել ինչպես իշխանությունների, այնպես էլ արմատական ընդդիմության՝ ի դեմս ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, պայքարի ոճը։

«Մենք արդեն դատապարտել ենք իշխանությունների մի շարք գործողությունները, բայց չենք կարող ընդունել նաև Տեր-Պետրոսյանի պահվածքը, որը Ազատության հրապարակում իրեն հայտարարել է նախագահական ընտրությունների հաղթող»,- ասաց Բաղդասարյանը։

Նրա խոսքերով, միավորվելը կարող է լինել միայն կրկնակի ընտրությունների կազմակերպման շուրջ կամ էլ իրավիճակի հաղթահարման այլ ուղիներ որոնելու համար։

«Իշխանությունները և ընդդիմությունը չափազանց արմատական դիրքեր են ընդունել, իսկ իմ ընտրողներն ինձանից պահանջում են ինչ-որ գնահատականներ և լուծումներ։ Այս պահին ես չեմ կարող դեղատոմս առաջարկել, բայց պատրաստ եմ այս իրավիճակում սթափեցնող դեր կատարել»,- ասաց Բաղդասարյանը։

ԿԸՀ  վերջնական տվյալներով, փետրվարի 19-ի ընտրություններում Սերժ Սարգսյանը հավաքել է ընտրողների ձայների 52,82 տոկոսը։ Երկրորդ տեղում է ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 21,5 տոկոս։ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը հավաքել էր ընտրողների ձայների 17,7 տոկոսը։

Սակայն ընդդիմությունը փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում միտինգներ և քայլերթեր է անցկացնում՝ արտահայտելով իր անհամաձայնությունը նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։