481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+25
Եղանակը Երևանում
Հայ
Սերժ Սարգսյանն անընդունելի է համարում ընդդիմության ճամբարն անցած մարդկանց պահվածքը
19:40
26 Փետրվարի 2008

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը, ով փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում հաղթող է ճանաչվել, անընդունելի է համարել ընդդիմության ճամբարն անցած մարդկանց պահվածքը։

«Ինձ համար ամենից անընդունելին իմ մի քանի մարտական ընկերների անվայել պահվածքն է, գայթակղել են խոստումներով ու զազրախոսությամբ: Երկերեսանիություն, չպատճառաբանված նկրտումներ, ոչ իրատեսական ցանկություններ, չհիմնավորված պահանջներ. սրանք ինձ համար անընդունելի երեւույթներ են»,-ասաց նա իր ելույթում «Հանրապետության» հրապարակում՝ իր կողմնակիցների բազմահազարանոց միտինգի ժամանակ։

Սարգսյանը հայտարարեց, որ այդպիսի մարդկանց դավաճաններ են անվանում։

«Ես շարունակելու եմ սրտի ցավով, բայց վայրկյան իսկ չվարանելով, իրենց տեղը դնել չափն անցածներին, իրատեսությունը կորցրածներին, անկախ անցած մարտական ուղուց, շնորհված կոչումներից ու պարգևներից: Հայաստանի շահը վեր է ամեն ինչից»,- հայտարարեց Սարգսյանը։

Ընդ որում Սարգսյանն ասաց, որ լավ  է հասկանում այդ մարդկանց։

«Նրանք են ճանաչում ինձ, գիտեն, որ ես այն անձնավորությունը չեմ, ով թույլ կտա շարունակել իրենց համար ընդունելի դարձած գործելաոճը, ով աչք կփակի մեր իրականության ստվերոտ կողմերի վրա: Գիտեն, որ ես արմատից կտրելու եմ լկտի պահվածքը, հարկ չտալը, զոռբայությունը, խմբապետությունը: Իսկ իրենց կյանքը միայն մութ անկյուններում պատկերացնողների համար ոչինչ չէր մնում, քան փախչել և հարթակներից խոսքեր ճամարտակել ժողովրդավարության մասին, ինչից իրականում իրենք այնքան հեռու են, որքան հեռու են մեր ժողովրդի հոգսերից ու խնդիրներից»,-հայտարարեց նա։

Ընդդիմությունը փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում միտինգներ և քայլերթեր է անցկացնում՝ արտահայտելով իր անհամաձայնությունը նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ ԿԸՀ  վերջնական տվյալներով, փետրվարի 19-ի ընտրություններում Սերժ Սարգսյանը հավաքել է ընտրողների ձայների 52,82 տոկոսը։ Երկրորդ տեղում է ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 21,5 տոկոս։

Բողոքի ցույցի սկզբից հանրահավաքի մասնակիցներին միացել են Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության վեց աշխատակիցներ, ինչպես նաև ԱԳՆ փոխնախարար Արմեն Բայբուրդյանը, Ղազախստանում և Ղրղզստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լևոն Խաչատրյանը, Իտալիայում, Պորտուգալիայում և Իսպանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Շուգարյանը։ Բացի այդ, ընդդիմության տվյալներով,  առաջին նախագահին իրենց աջակցության մասին հայտարարել են Ազգային ժողովի  մի քանի պատգամավորներ և առևտրի ու տնտեսական զարգացման նախարարության աշխատակիցները—0--։

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: