482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+18
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ նախագահը ղարաբաղյան հակամարտության բանակցություններին Ղարաբաղի չմասնակցելը կարգավորման ուղու խոչընդոտ է համարում
19:09
26 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ նախագահը ղարաբաղյան հակամարտության բանակցություններին Ղարաբաղի չմասնակցելը կարգավորման ուղու խոչընդոտ է համարում։

«Հիմնական խնդիրը, որը խոչընդոտում է բանակցային գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելուն այն է, որ ԼՂՀ-ն չի մասնակցում բանակցություններին։ Բայց, միաժամանակ, մենք շահագրգռված ենք, որպեսզի Հայաստանը շարունակի իր մասնակցությունը բանակցային գործընթացին, քանի որ նման մասնակցությունն է ապահովում ներկայիս խաղաղությունը»,- երեքշաբթի Երևանում լրագրողներին ասաց Սահակյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկկա Կաներվայի հետ հանդիպումից հետո։

Նրա խոսքերով, ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպմանը ղարաբաղյան կողմը հայտարարել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն իր հավատարմության մասին՝ հույս հայտնելով, որ ԵԱՀԿ գործող նախագահը կօգտագործի իր հնարավորությունները և լիազորությունները, որպեսզի վերականգնի ԵԱՀԿ Բուդապեշտի 1994թ. գագաթնաժողովի ընդունած որոշումը՝ բանակցություններին ԼՂՀ-ի՝ որպես լիիրավ կողմի, մասնակցության մասին։

«Մենք չենք կարծում, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը սպառել է իրեն, և շահագրգռված ենք, որպեսզի ՄԽ-ն և ԵԱՀԿ գործող նախագահը ազդեն բանակցային գործընթացի ձևաչափի վերականգնման վրա»,- ասաց Սահակյանը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։