484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+16
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ նախագահը բարձր է գնահատել Հայաստանի իշխանությունների զսպվածությունը հետընտրական շրջանում
17:59
26 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Իկկա Կաներվան բարձր է գնահատել նախընտրական փուլում Հայաստանի իշխանությունների դրսևորած  զսպված ու պատասխանատու պահվածքը:

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ղեկավարի մամուլի ծառայությունից, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ընթացքում  Կաներվան վստահություն է հայտնել, որ Հայաստանի իշխանություններն առաջիկայում ևս հանդես կբերեն ողջախոհություն և  կգործեն քաղաքակիրթ երկրներում ընդունված մեթոդներով։  

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններին և հետընտրական զարգացումներին: Հիմնվելով միջազգային դիտորդների զեկույցների վրա՝ ԵԱՀԿ գործող նախագահն ասել է, որ այս ընտրություններում առաջընթացն ակնհայտ էր: Նշելով, որ նախնական զեկույցը պարունակում է ինչպես դրական, այնպես էլ քննադատական կետեր՝ նա համոզմունք է հայտնել, որ իշխանությունները կաշխատեն թերությունները վերացնելու ուղղությամբ: 

Կաներվան բարձր է գնահատել Հայաստանի նախագահի ներդրումը հայ-ֆիննական հարաբերությունների, ինչպես նաև ԵԱՀԿ-ի հետ համագործակցության զարգացման ուղղությամբ:

ԿԸՀ  վերջնական տվյալներով, փետրվարի 19-ի ընտրություններում Սերժ Սարգսյանը հավաքել է ընտրողների ձայների 52,82 տոկոսը։ Երկրորդ տեղում է ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 21,5 տոկոս։

Սակայն ընդդիմությունը փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում միտինգներ և քայլերթեր է անցկացնում՝ արտահայտելով իր անհամաձայնությունը նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։