481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ձևավորվել է մի քանի ընտրական տեղամաս՝ ՌԴ նախագահական ընտրությունների քվեարկության համար
17:51
26 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՌԴ քաղաքացիների սահմանադրական իրավունքներն իրականացնելու նպատակով Հայաստանում ստեղծվել են մի քանի ընտրական տեղամասեր, որտեղ Հայաստանում բնակվող կամ ժամանակավորապես գտնվող ՌԴ քաղաքացիները կարող են քվեարկել ՌԴ նախագահական ընտրությունների օրը։

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին Հայաստանում ՌԴ դեսպանատան լրատվական ծառայությունից, Ռուսաստանի քաղաքացիները, որոնք բնակվում կամ ժամանակավորապես գտնվում են Լոռվա և Շիրակի մարզերում, կարող են քվեարկել № 5020 ընտրական տեղամասում, որը բացվել է Գյումրի քաղաքի Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանում՝ Մարմարաշենի խճուղի, տուն 1 հասցեով։

Հայաստանի մյուս մարզերում և Երևանում բնակվող կամ ժամանակավորապես գտնվող ՌԴ քաղաքացիները կարող են քվեարկել № 5015 ընտրատեղամասում, որը բացվել է Հայաստանում ՌԴ դեսպանատանը՝ Գր. Լուսավորչի 13 «ա» հասցեով։ Ընտրական տեղամասերը բաց են լինելու ս.թ. մարտի 2-ին՝ տեղական ժամանակով առավոտյան 08։00-ից մինչև 20։00-ն։

Քվեարկությանը մասնակցելու համար անձը պետք է ներկայացնի ՌԴ քաղաքացու իր անձնագիրը։

Հայաստանում ՌԴ դեսպանատան լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն, Հայաստանի Հանրապետությունում մասնավոր հրավերով, ծառայողական նպատակներով, գործնական կամ զբոսաշրջության նպատակներով գտնվող ՌԴ քաղաքացիները կարող են ընդգրկվել ընտրացուցակում, եթե ընտրությունների օրը ներկայանան տեղամասային ընտրական հանձնաժողով՝ բերելով անձնագիրը և համապատասխան փաստաթուղթ։ Եթե նշված քաղաքացիները համապատասխան փաստաթուղթ ստանալու հնարավորություն չեն ունեցել, ապա հանձնաժողովը կարող է նրանց ընդգրկել ընտրացուցակում, եթե քվեարկության օրը նրանք բանավոր դիմում ներկայացնեն։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: