478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+21
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ-ն հույս ունի Հայաստանի հետ կառուցողական համագործակցություն զարգացնել
17:37
26 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ԵԱՀԿ-ն հույս ունի Հայաստանի հետ կառուցողական համագործակցություն զարգացնել։ Այս մասին երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկկա Կաներվան։

«Հայաստանի և ԵԱՀԿ-ի համագործակցությունը բարձր մակարդակի վրա է գտնվում, և ՀՀ արտգործնախարարի հետ այսօրվա բանակցությունները կառուցողական հունով ընթացան։ Հուսով եմ, որ Հայաստանի հետ համագործակցությունը կշարունակվի միևնույն կառուցողական ոգով»,- ասաց Կաներվան։

Նրա խոսքերով, ՀՀ արտգործնախարարի հետ բանակցությունների ժամանակ կողմերը քննարկել են Հայաստանում անցկացված նախագահական ընտրություններին և երկրում ստեղծված հետընտրական իրավիճակին, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված հարցեր։

Իր հերթին ՀՀ ԱԳ նախարարն ավելացրեց, որ ԵԱՀԿ նախագահի հետ բանակցությունների ժամանակ քննարկվել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աշխատանքներին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ աջակցությանը, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր։

«ԵԱՀԿ նախագահի այցը Հայաստան իրականացվում է հանրապետության համար այնպիսի կարևոր մի ժամանակաշրջանում, ինչպիսին է հետընտրական շրջանը, և դրա զարգացումը մեծ հետաքրքրություն է ներկայացնում ԵԱՀԿ-ի համար»,- ավելացրեց նախարարը։

ԵԱՀԿ գործող նախարար, Ֆինլանդիայի արտգործնախար Իլկկա Կաներվան մեկօրյա այցով Հայաստան է ժամանել փետրվարի 25-ին։

Այղի ընթացքում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ։

Փետրվարի 19-ին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքներով պետության նոր ղեկավար է ընտրվել գործող վարչապետ Սերժ Սարգսյանը, որը հավաքել է ընտրողների 862 հազար 369 ձայն (52,82%)։ Երկրորդ տեղում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 351 հազար 222 ձայնով (21,5%). Քվեարկությանն, ընդհանուր առմամբ, մասնակցել է 1 միլիոն 636 հազար 666 ընտրող։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: