487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Բրիտանական Populus կազմակերպության հետընտրական հարցման մեջ առաջատարը Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանն է
17:28
26 Փետրվարի 2008

Սոցիոլոգիական հետընտրական  հարցուման մեջ, որն անցկացրել է բրիտանական Populus կազմակերպությունը, առաջատարը վարչապետ Սերժ Սարգսյանն է։ Այս մասին երեքշաբթի Երևանում լրագրողներին հայտնեց Populus-ի հիմնադիր և ռազմավարական տնօրեն Էնդրյու Կուպերը։

Նրա խոսքերով, «Ո՞ւմ եք ձայն տվել նախագահական ընտրությունների ժամանակ» հարցին ընտրողների 53 %-ը պատասխանել է ՝ Հայաստանի գործող վարչապետ Սերժ Սարգսյանին։

Ցուցակում երկրորդ տեղն է զբաղեցրել երկրի նախկին ղեկավար Լևոն Տեր-Պետրսյանը՝ 20 %-ով։ Հարցման երրորդ տեղում է ՀՀ ԱԺ նախկին խոսնակ, «Օրինաց երկիր» կուսակացության նախագահ Արթուր Բաղդասարյանը (13%)։

Ընդ որում Էնդրյու Կուպերն ավելացրեց, որ Populus-ի հարցումների արդյունքները ԿԸՀ-ի պաշտոնական տվյալներից տարբերվում են 2 տոկոսով։

Կուպերը նաև հայտնեց, որ ամենալավ արդյունքը Սերժ Սարգսյանի օգտին գրանցվել է երիտասարդության շրջանում։ Այսպես, 18-24 տարեկան երիտասարդների 59%-ը քվեարկել է Սերժ Սարգսյանի օգտին։ 65 տարեկանից բարձր հարցվածների դրական արդյունքը կազմել է 38%։

Կազմակերպության տնօրենն ավելացրեց, որ ընտրողների 49%-ը կողմնորոշվել է նախագահի թեկնածուի իր ընտրության հարցում դեռևս մինչև քարոզչական գործընթացի սկիզբը, 36%-ը՝ նախընտրական գործընթացի սկզբում, իսկ 15%-ը՝ քարոզչության վերջին օրերին։

Սոցհարցումն անցկացվել է փետրվարի 21-24-ն ընկած ժամանակահատվածում։ Populus –ի հետընտրական հարցմանը մասնակցել է 1500 ընտրող։

ԿԸՀ  վերջնական տվյալներով, փետրվարի 19-ի ընտրություններում հաղթել է գործող նախագահ Սերժ Սարգսյանը՝ հավաքելով ընտրողների ձայների 52,82 տոկոսը։ Երկրորդ տեղում է ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 21,5 տոկոս։ Այնուհետև գալիս են ՀՀ խորհրդարանի նախկին խոսնակ, «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ 17,7 տոկոս, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը՝ 6,2 տոկոս, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը՝1,3 տոկոս, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը՝0,6 տոկոս, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը՝0,46 տոկոս, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը՝0,27 տոկոս, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը՝ 0,17 տոկոս։

Populus-ը բրիտանական առաջատար սոցիոլոգիական կազմակերպություններից է, որի հետազոտությունների բարձր ճշգրտությունն ապացուցվել է գործնականում։ Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած վերջին ընտրությունների ժամանակ Populus-ի տվյալներում թերությունները կազմել էին ընդամենը 0,25 տոկոսը։ Populus-ը նախընտրական հարցումներ է անցկացնում խոշոր հաճախորդների լայն շրջանակների համար, մասնավորապես՝ Բի-Բի-Սիի, «Թայմսի», Պահպանողական, Լիբերալ-դեմոկրատական և Լեյբորիստական կուսակցությունների համար։–0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։