478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ընդդիմության նպատակը երկրի թուլացումն է. պատգամավոր
17:08
26 Փետրվարի 2008

Հայկական ըննդիմության կողմից իրականացվող ակցիաների նպատակը երկրի թուլացումն է, երեքշաբթի լրագրողներին հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ, Ազգային ժողովի պատգամավոր Գալուստ Սահակյանը։

«Բոլորի համար ակնհայտ է, որ որոշ երկրներ ձգտում են Հայաստանը որպես թույլ պետություն տեսնել Հարավային Կովկասում, իսկ գազի և նավթի մագնատները ղարաբաղյան հարցի շուտափույթ լուծում են պահանջում, որպեսզի մեծ շահույթներ ունենան»,- ասաց Սահակյանը։

Նրա խոսքերով, այս կապակցությամբ Լևոն Տեր-Պետրոսյանը «երկրում դեսանտ է իջեցրել»։

ՀՀԿ փոխնախագահը կարծում է, որ Տեր-Պետրոսյանը երբեք չի ձգտել նախագահ դառնալ, նա ընդամենը ջանում է հետընտրական գործընթացներով այնպիսի իրավիճակ ստեղծել, որի դեպքում միջազգային կազմակերպությունները Հայաստանի հետ հարաբերություններում հաղթաթուղթ կունենան։

«Խոսքը ոչ թե նախագահական աթոռի մասին է, այլ Հայաստանի թուլացման, Ղարաբաղը չնչին գնով զիջելու մասին է, որպեսզի ծառայի իր տերերին»,- նշեց Սահակյանը։

Սահակյանը նշեց, որ միշտ ցանկացել է վեհացված տեսնել առաջին նախագահի  ինստիտուտը։

Նրա խոսքերով, իր մեղքը չէ, որ Տեր-Պետրոսյանն իջավ իր պատվանդանից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:31
23 Օգոստոսի 2017
Երկկողմ օրակարգն ու ղարաբաղյան հիմնախնդիրն են քննարկել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ այցի շրջանակում Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
14:24
23 Օգոստոսի 2017
Հայտնի է քաղաքացիների վստահությունը վայելող հայ քաղաքական գործիչների եռյակը
Հրապարակվել է հայ քաղաքական գործիչների եռյակը, ովքեր ամենից շատն են վայելում քաղաքացիների վստահությունը։
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը: