483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի երիտասարդությունը ընտանիքում առավել կարևոր է համարում անհատականության գործոնը. հոգեբան
15:48
26 Փետրվարի 2008

Հայաստանի երիտասարդ սերնդի ներկայացուցիչների մեծ մասը կարծում է, որ ընտանիքում ամենակարևորը անհատականության գործոնն է։ Այս մասին երեքշաբթի Երևանում լրագրողներին հայտնեց Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի հոգեբանության ֆակուլտետի դեկան Ասյա Բերբերյանը՝ «Հայաստան և Ռուսաստան. ընտանեկան զուգահեռներ» համաժողովի շրջանակներում։

«Այս գործոնը կարևորվել է  զգացմունքային, տնտեսակենցաղային, դաստիարակչական-ծնողական գործառույթների, նույնիսկ արտաքին հմայքի գործոնի շարքում»,- ասաց նա։

Բերբերյանի խոսքերով, այս միտումը վկայում է այն մասին, որ ընտանիքում անհատական փոխհարաբերություններն առավել գրավիչ են երիտասարդ սերնդի համար։

«Շեշտը դրվել է ամուսնական զուգընկերոջ անհատական նույնականացման վրա, մարդիկ իրենց ընտանեկան զուգընկերոջից ակնկալում են հետաքրքրությունների, պահանջմունքների, նախընտրությունների, նույնիսկ ժամանցի միջոցների, սոցիալական ուղղվածությունների համընկնում»,-պարզաբանեց նա։

Հոգեբանը նշեց նաև, որ նման միտումն իր դրական կողմերն ունի, սակայն նաև գոյություն ունի մեդալի հակառակ կողմը։

«Ընտանիքի անդամը  միայն իր անհատական հետաքրքրությունները պետք է չկարևորի, այլ նաև պետք է ակտիվ հասարակական կյանք ունենալու և հետաքրքիր աշխատանք ձեռք բերելու նպատակաուղղվածություն ունենա»,- նշեց Բերբերյանը։

Փետրվարի 26-27-ը Երևանում անցկացվում է «Հայաստան և Ռուսաստան. ընտանեկան զուգահեռներ» համաժողովը։ Միջոցառման կազմակերպիչներն են Ռոսզարուբեժցենտրը, Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտը և «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնը։

Միջոցառման մասնակցում են  սոցիալական, առողջապահության և բնապահպանության հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ կառավարությանը կից ազգային փոքրամասնությունների հարցերով վարչության նախագահ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հարցերի վարչության գլխավոր մասնագետ Գայանե Պողոսյանը, ինչպես նաև Ռոսզարուբեժցենտրի հայրենակիցների և ԱՊՀ ու Բալթյան երկրների հետ աշխատանքի վարչության ղեկավար Տատյանա Պոլոսկովան և «Ռուսկի միր» հիմնադրամի դեպարտամենտի գլխավոր տնօրեն Մաքսիմ Մեյերը։--0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։