486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը մտադիր է բողոքարկել Հայաստանի նախագահական ընտրությունների արդյունքները ՍԴ-ում
15:09
26 Փետրվարի 2008

Հայաստանի նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը մտադիր է բողոքարկել  երկրում փետրվարի 19-ին անցկացված ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնեց առաջին նախագահի նախըտրական շտաբի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը։

«Մենք դեռ մի քանի օր ունենք ՍԴ դիմելու համար, սակայն մենք արդեն տեղեկացրել ենք դատարանին, որ պատրաստվում ենք դիմել նախագահական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով»,- ասաց Մուսինյանը։

Ընդ որում, նա նշեց նաև, որ իրավական գործողություններին զուգընթաց կշարունակվի քաղաքական պայքարը հասարակական դաշտում։

«Արդեն վեցերորդ օրն է՝ մարդիկ ամբողջ օրը գտնվում են Ազատության հրապարակում, ամեն օր մեր կողմնակիցների թիվը լրացնում են ինչպես սովորական քաղաքացիները, այնպես էլ մարդիկ՝ պետական կառույցներից։ Դիմումը քննելու գործընթացը ՍԴ-ում կարող է նույնիսկ մեկ ամիս տևել, սակայն այդ ամբողջ ժամանակ ժողովուրդը կմնա Ազատության հրապարակում»,-հայտարարեց Մուսինյանը։

Նա հայտնեց, որ շտաբը նպատակ ունի լիարժեքորեն օգտագործել բոլոր հնարավորությունները, որոնք թույլ է տալիս Սահմանադրությունը, իսկ «եթե իրավական ճանապարհն իր արդյունքները չտա, ապա կշարունակվի քաղաքական պայքարը իշխանությունների դեմ»։

«Մենք հույս ունենք, որ Սահմանադրական դատարանը դրական որոշում է կայացնելու, քանի որ մենք, ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ ընտրությունների օրը կատարված կեղծիքներն ու խախտումներն ապացուցող լուրջ բազա ունենք»,- ասաց Մուսինյանը։

Ընդ որում նա նշեց, որ շտաբն իր առաջ խնդիր չի դնում Սահմանադրական դատարան դիմել «Օրինաց երկիր» կուսկացության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի հետ, ով նույնպես նման մտադրություն է հայտնել։

Փետրվարի 19-ին Հայաստանում կայացան նախագահական ընտրություններ։ ԿԸՀ  վերջնական պաշտոնական տվյալների համաձայն, Սերժ Սարգսյանը հավաքել է 862369 ընտրողների ձայները (52,82 տոկոս)։351222 ձայնով (21,5 տոկոս) երկրորդ տեղում է ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։