480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+15
Եղանակը Երևանում
Հայ
Ընտանիքը պետական արժեք է և բազմակողմանի պաշտպանության կարիք ունի. ՀՀ մշակույթի նախարար
14:37
26 Փետրվարի 2008

Ընտանիքն այնպիսի պետական արժեք է, ինչպես մշակութային կոթողները և ևս բազմակողմանի պաշտպանության կարիք ունի։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտարարեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը «Հայաստան և Ռուսաստան. Ընտանեկան զուգահեռներ» հայ-ռուսական  համաժողովի ընթացքում։

«Ընտանեկան խնդիրները չեն ավարտվում միայն սոցիալական բնագավառում, այլ հաճախ սոցիալական շրջանակներից դուրս են գալիս», - ասաց նա։

Պողոսյանը նշեց, որ անհրաժեշտ է գտնել մեխանիզմներ կնոջ կողմից իր քաղաքացիական և սոցիալական գործառույթների իրականացման և համատեղման հետ կապված խնդիրները լուծելու համար։

«Նման մեխանիզմներ պետք է մշակվեն ոչ միայն առանձին վերցված ընտանիքներում, այլ նաև հասարակական և պետական մակարդակների վրա», - կարծում է նա։

Նախարարի խոսքերով, պատահական չէ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հայտարարված «Ընտանիքի տարվա» շրջանակներում առաջին միջոցառումներից մեկը իրականացվում է ընտանեկան ավանդույթներով հարուստ Հայաստանում։

 «Համաժողովի ընթացքում մենք մտադիր ենք ամփոփել բոլոր այն միջոցառումները և ծրագրերը, որոնք իրականացվում են հանրապետությունում պետական և հասարակական մակարդակի վրա՝ ընտանիքի ամրապնդման և սոցիալական հարցերի լուծման գծով», - ընդգծեց նա։

ՌԴ ԱԳՆ-ին կից միջազգային-գիտական և մշակութային համագործակցության ռուսական կենտրոնի (Ռոսզարուբեժցենտր) հայկական ներկայացուցչության ղեկավար Անատոլի Նիկոլաևը տեղեկացրեց, որ միջոցառման շրջանակներում քննարկվելու են սոցիալական բնույթին, Ռուսաստանում և Հայաստանում ընտանիքների իրավիճակին, պետական մակարդակում ընտանիքի աջակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև հայ-ռուսական խառը ամուսնությունների խնդիրները։

«Ավելի են շատանում խառը ընտանիքները, ընդ որում հայկական համայնքն արժանի ներդրում է ունենում Ռուսաստանում ընտանիքի ինստիտուտի զարգացման գործում։ Մշակույթները միահյուսվում են, ինչը բերում է միայն դրական արդյունքներ», - ասաց նա։

Փետրվարի 26-27-ը Երևանում անցկացվում է «Հայաստան և Ռուսաստան. ընտանեկան զուգահեռներ» համաժողովը։ Միջոցառման կազմակերպիչներն են Ռոսզարուբեժցենտրը, Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտը և «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնը։

Միջոցառման մասնակցում են  սոցիալական, առողջապահության և բնապահպանության հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ կառավարությանը կից ազգային փոքրամասնությունների հարցերով վարչության նախագահ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հարցերի վարչության գլխավոր մասնագետ Գայանե Պողոսյանը, ինչպես նաև Ռոսզարուբեժցենտրի հայրենակիցների և ԱՊՀ ու Բալթյան երկրների հետ աշխատանքի վարչության ղեկավար Տատյանա Պոլոսկովան և «Ռուսկի միր» հիմնադրամի դեպարտամենտի գլխավոր տնօրեն Մաքսիմ Մեյերը։

 Ռուսաստանում Ընտանիքի տարվա բացմանը նվիրված հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2007 թ.-ի դեկտեմբերի 24-ին՝ Կրեմլում։

«Ընտանիքի տարվա» անցկացումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունն է և անցկացվում է Ռուսաստանում ընտանիքի ինստիտուտի ամրապնդմանն ուղղված պետական մասշտաբային ծրագրի շրջանակներում։ «Ընտանիքի տարին» կոչված է միավորել պետության, հասարակության, բիզնեսի ջանքերը՝ ընտանիքի ինստիտուտի աջակցմանն ու հեղինակության ամրապնդման կարևորագույն հարցերի շուրջ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։