477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահի երեք թեկնածու ներգրավված են եղել ընտրակաշառքներում
13:35
26 Փետրվարի 2008

Հայաստանի նախագահի երեք թեկնածու ներգրավված են եղել ընտրակաշառքներում։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին խորհրդարանում հայտարարեց ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը։

«Ընտրակաշառքները զանգվածային կերպով օգտագործվել են նախընտարական քարոզարշավի ընթացքում և դրանով հատկապես տարբերվել են նախագահի երեք թեկնածուներ, որոնք առաջատար տեղեր են զբաղեցրել ձայների քանակով», - ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքերով, ընտրակաշառքները խախտել են ընտրական օրենսգրքի ողջ տրամաբանությունը՝ խեղաթյուրելով քաղաքացիների կամաարտահայտությունը և անիմաստ դարձնելով նախընտրական պայքարը։

«Անհրաժեշտ է փոխել քվեարկության պայմանները, ինչն ապագայում կդառնա մեր խնդիրը», - ասաց Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ իշխանությունները պետք է իրական քայլեր ձեռնարկեն՝ «այս անկարգությունը ոչնչացնելու և ընտրական համակարգը բարելավելու համար»։

«Մենք գիտենք կեղծիքների մասին, սակայն չենք կարող ապացուցել դա դատարանում, քանի որ կաշառք վերցնողը վկայություն չի տա ինքն իր դեմ, իսկ բողոքարկման այլ իրական մեխանիզմներ դեռևս չկան», - ասաց նա։

Նախագահական ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ-ի վերջնական տվյալների համաձայն՝ 52,82 տոկոսով ՀՀ նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը։ 351222 ձայնով (21,5 տոկոս) երկրորդ տեղում է ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Այնուհետև գալիս են ՀՀ խորհրդարանի նախկին խոսնակ, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ 272427 ձայն(17,7 տոկոս), ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը՝ 100966 ձայն (6,2 տոկոս)։

Փետրվարի 25-ին Վահան Հովհաննիսյանը դիմում է ներկայացրել ՀՀ ԱԺ փոխխոսնակի պաշտոնից իր հրաժարականի մասին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: