478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+21
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԿԸՀ-ի նախագահը հերքում է հանձնաժողովի անօրինական գործողությունների մասին հայտարարությունները
11:12
26 Փետրվարի 2008

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը հերքում է հանձնաժողովի անօրինական գործողությունների մասին հայտարարությունները։

 «Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակն այսօր տարածել է հայտարարություն այն մասին, որ իբր թե փետրվարի 24-ին ԿԸՀ-ի նիստը գումարվել էր սահմանված կարգի խախտումներով։ Եթե ՕԵԿ անդամը ծանոթ լիներ ՀՀ ընտրական օրենսգրքին և կենտրոնական ընտրական հանձնաժողովի  կանոնակարգին, ապա, հնարավոր է, որ հայտարարությունն իր մեջ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն չպարունակեր», - ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված Ազարյանի հայտարարության մեջ։

 Նշվում է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 402-րդ  հոդվածի 12-րդ կետի համաձայն՝ քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքներն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում դադարեցվում են քվեարկության օրվանից հինգ օր հետո` ժամը 14.00-ին, այսինքն` փետրվարի 24-ին` ժամը 14.00-ին:

«Այս ընթացքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը զբաղված է լինում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից պարբերաբար ստացվող` տեղամասերում քվեարկության արդյունքների, այդ թվում վերահաշվարկի արդյունքների ամփոփմամբ», - ասվում է հայտարարության մեջ։

ՀՀ ընտրական օրենսգրքի 632-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված`  ընտրական տեղամասերում քվեարկությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, դատարանների վճիռներն ու ընտրատարածքներում կատարված վերահաշվարկների արդյունքները, ամփոփում է համապետական ընտրությունների արդյունքները և արձանագրությամբ վավերացնում դրանք քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 7 օր հետո, այսինքն`յոթօրյա ժամկետում:

«Ստանալով բոլոր 1923 ընտրական տեղամասերի արձանագրությունները (ներառյալ վերահաշվարկ իրականացված տեղամասերինը), ավարտելով փետրվարի 19-ից 24-ը ստացված դիմում-բողոքների ուսումնասիրությունը, ունենալով ՀՀ վարչական դատարանի նախագահի գրությունն այն մասին, որ ՀՀ վարչական դատարանում առկա չէ քննության մեջ գտնվող ընտրական իրավունքին վերաբերող որևէ գործ, փետրվարի 24-ին, կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրավիրել է արտահերթ նիստ` կենտրոնական ընտրական հանձնաժողովի  կանոնակարգի պահանջների պահպանմամբ», - նշում է Ազարյանը։

ԿԸՀ  նախագահի հայտարարության մեջ նշվում է, որ նիստը հրավիրվել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի  նախագահի կողմից, նիստի ժամի և օրակարգի մասին հանձնաժողովի` կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում գտնվող և իրենց պարտականությունները կատարող անդամները ոչ միայն առնվազն 2 ժամ առաջ տեղեկացվել են այդ մասին, այլև մասնակցել օրակարգի կազմմանը։

 Ազարյանը նշել է, որ արատահերթ նիստ գումարելու մասին հայտարարությունը տեղադրված է եղել կենտրոնական ընտրական հանձնաժողովի  ոստկայքում, տեղեկացվել են ԶԼՄ-ները, իսկ տարբեր գրասենյակներին նիստի հրավիրման մասին տեղեկություններ տրամադրելը կենտրոնական ընտրական հանձնաժողովի պարտականությունների մեջ չի մտնում։

«Տեղեկացնեմ հանձնաժողովի` իրենց պարտականությունների կատարումն այլ կերպ ընկալող անդամներին և նրանց նշանակած մարմինների ղեկավարներին, որ ընտրական հանձնաժողովի անդամը պարտավոր է մասնակցել հանձնաժողովի  աշխատանքներին և կատարել օրենքով իր վրա դրված պարտականությունները: Պարտականությունների անհարգելի չկատարումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության», - ասվում է ՀՀ ԿԸՀ-ի նախագահի հայտարարության մեջ։

«Օրինաց երկիր» կուսակցությունը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում անընդունելի է համարել ԿԸՀ-ի աշխատաոճը, որը փետրվարի 24-ին շուտափույթ կերպով նիստ է գումարել և ամփոփել է նախագահական ընտրությունների արդյունքները՝ ձայների վերահաշվարկի ավարտից անմիջապես հետո։

 Հայտարարության համաձայն՝ թեկնածուները նույնիսկ հնարավորություն չեն ունեցել ծանոթանալ քվեարկության արդյունքների բողոքարկման արդյունքներին և համեմատել վերջնական տվյալները՝ իրական պատկերը ստանալու համար։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: