486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ընդդիմադիր կուսակցության ղեկավարը ձերբակալվել է՝ ընտրական հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտելու կասկածով
20:08
25 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. «Ժողովրդավարական հայրենիք» ընդդիմադիր կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը երկուշաբթի ձերբակալվել է՝ ընտրական հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտելու կասկածով, «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ փետրվարի 19-ին՝ նախագահական ընտրությունների օրը, Գյումրիի թիվ 34/06 ընտրատեղամաս են մտել Մակեյանը, ինչպես նաև ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մի շարք կողմնակիցներ՝ աղմուկ բարձրացնելով  ընտրողների անձնագրերում դրոշմակնքման հարցի շուրջ, ընտրողների  ներկայությամբ վիճաբանել  տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի ևանդամների հետ, խոչընդոտել  հանձնաժողովի աշխատանքների իրականացմանը և սպառնացել:

Դեպքի առթիվ հատուկ քննչական ծառայությունում  հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերի հատկանիշներով (ընտրական իրավունքի  իրականացմանը, ընտրական հանձնաժողովի աշխատանքին կամ  ընտրությունների ընթացքում լիազորած անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը՝ կատարված մի խումբ անձանց կողմից՝ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու uպառնալիքով):

Նրան՝ որպես կասկածյալ ներգրավելու մասին արձանագրությունը ստորագրելիս Մակեյանը ցանկացավ օգտվել փաստաբանների ծառայությունից։ Ձերբակալվածի ցանկությամբ, նրա շահերը պաշտպանելու է փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը։

Միջոցներ են ձեռնարկվում հանցագործության մյուս մասնակիցներին հայտնաբերելու և գործի բոլոր հանգաամնքները պարզելու ուղղությամբ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։