480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
-1
Եղանակը Երևանում
Հայ
Միայն Ադրբեջանի ղեկավարության ապաշխարանքը թույլ կտա երկխոսություն հաստատել Հայաստանի հետ. կարծիք
19:25
25 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Միայն Ադրբեջանի ղեկավարության ապաշխարանքը կարող է բերել օտարատյացության վերացմանը և Հայաստանի հետ երկխոսության հաստատմանը։ Այսպիսի կարծիք երկուշաբթի արտահայտեց ՌԴ գրողների և լրագրողների միության անդամ, Հայաստանի Գրողների միության պատվավոր անդամ Վիկտոր Կրիվոպուսկովը։

«Այս հիմնախնդիրը պետք է դիտարկել ոչ միայն որպես միջէթնիկական,  այլև որպես պատմական։ Սումգայիթը, փաստացիորեն, Թուրքիայի քաղաքականության շարունակությունն էր, որը վերարտադրում էր Մեծ Թուրանի գաղափարները՝ Խորհրդային Միության պայմաններում»,- ասաց Կրիվոպուսկովը՝ երկուշաբթի Երևանում մեկնարկած «Հանդուրժողականությունը և այլատյացությունը հարավկովկասյան տարածաշրջանում» երկօրյա միջազգային գիտաժողովի ժամանակ, որը նվիրված է Սումգայիթում հայերի ջարդերի 20-ամյակին։

Նրա խոսքերով, այդ քաղաքականության իրականացման նպատակն էր Լեռնային Ղարաբաղի զավթումը, որը «Եվրասիայի արևային հյուսվածքն է»։

«Այն, ինչ տեղի ունեցավ Ադրբեջանում 90-ական թվականներին, նպատակաուղղված և կանխամտածված հանցագործություն էր։ Դա դաժանություն էր ոչ միայն հայերի դեմ, այլև սեփական ազգի, որը հանցագործի էր վերածվել»,- ասաց Կրիվոպուսկովը։

Նա ընդգծեց, որ հանցագործություն է նաև այն փաստը, որ Սումգայիթի իրադարձությունները չստացան խորհրդային ղեկավարության արժանի դատապարտումը։

1988թ. փետրվարի 26-29-ը, Ադրբեջանի իշխանությունների փաստացի աջակցությամբ և ԽՍՀՄ ղեկավարության լռակյաց թողտվությամբ, հայաբնակ Սումգայիթ (Ադրբեջանական ԽՍՀ) քաղաքում տեղի ունեցան հայերի զանգվածային կոտորածներ, որոնց ընթացքում, պաշտոնական տվյալներով, սպանվել է 32 և վիրավորվել են հարյուրավոր հայեր։ Մի քանի օրվա ընթացքում Սումգայիթի 14 հազար հայ բնակիչները լքեցին քաղաքը։

«Հանդուրժողականությունը և այլատյացությունը հարավկովկասյան տարածաշրջանում (Սումգայիթ-20)» գիտաժողովի կազմակերպիչներն են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան՝ ՀՀ ԱԳՆ աջակցությամբ։

Գիտաժողովին մասնակցում են, մասնավորապես, ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, ՀՀ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը,

ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, քաղաքագետ և փորձագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը։ Գիտաժողովին մասնակցում են նաև Ռուս-հայկական բարեկամության և համագործակցության ընկերության նախագահ, ՌԴ գրողների և լրագրողների միության անդամ, Հայաստանի Գրողների միության պատվավոր անդամ Վիկտոր Կրիվոպուսկովը, Ալեքսանդր Վերխովսկին («Սովա» վերլուծական կենտրոն), Հանդուրժողականության և այլատյացության գծով փորձագետ Գալինա Կոժևնիկովան, փորձագետ Պամելա դե Կոնդապպան (Քեմբրիջի համալսարան, Մեծ Բրիտանիա)։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ: