487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ձերբակալված նախկին նախարարը ոստիկանության դեմ բողոքներ չունի
18:58
25 Փետրվարի 2008

Հայաստանի պետական եկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանը չի բողոքում ոստիկանության աշխատակիցներից։ Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժնից, Սմբատ Այվազյանին դատապաշտպան է տրամադրվել։

«Փետրվարի 25-ի առավոտյան ժամը 09.30-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ հաղորդում է ստացվել, որ Սմբատ Այվազյանը ոստիկանության աշխատակիցների կողմից ենթարկվել է ճնշումների և խոշտանգումների»,-ասված է հաղորդագրությամբ մեջ։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբն անմիջապես այցելել է ՀՀ Ոստիկանության Կենտրոնի բաժանմունք, քննչական բաժնում հանդիպել և առանձնազրույց է ունեցել վերջինիս հետ: Հանդիպման ընթացքում Սմբատ Այվազյանը հերքել է իր հանդեպ բռնություն գործադրելու կամ խոշտանգելու մասին տեղեկությունները: Սմբատ Այվազյանը նաև նշել է, որ ինչպես իր առողջական վիճակի, այնպես էլ համապատասխան քննչական գործողությունների հետ կապված խնդիրներ չունի:

Հայաստանի պետեկամուտների նախկին նախարարի մեքենայում կիրակի ԿՀԴՊԳՎ աշխատակիցների կողմից անցկացված հետախուզության արդյունքում հրազեն և մահակ է հայտնաբերվել։ Երկուշաբթի նրան մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկացուցչի հանդեպ բռնության կիրառում)։

Սմբատ Այվազյանը Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցն է, որի գլխավորությամբ փետրվարի 20-ից  Երևանի կենտրոնում ընդդիմադիր հանրահավաքներ ու քայլերթեր են կազմակերպվում։ Ընդդիմադիր ցույցերի կազմակերպիչներն ու ներկայացուցիչներն անհամաձայնություն են հայտնում նախագահական ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ-ի հրապարակած արդյունքների հետ, որոնց համաձայն վարչապետ Սերժ Սարգսյանը հավաքել է ձայների 52,82%-ը, իսկ Տեր-Պետրոսյանը՝ 21,5%-ը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։