486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար Հայաստանը պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ. փորձագետ
18:50
25 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար Հայաստանը պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, կարծում է «Իրավաբանների երիտասարդական միություն» համառուսական հասարակական կազմակերպության գործադիր կոմիտեի փոխնախագահ Նատալյա Մոշենսկայան։

«Հայաստանը կարող է ՄԱԿ-ի աԱվտանգության խորհրդի միջոցով դիմել ՄԱԿ-ի Միջազգային դատարան՝ ստանալու համար Ադրբեջանի բարձրագույն պաշտոնատար անձանց հրապարակային հայտարարությունների որակումը սահմանող խորհրդակցական եզրակացությունը»,- ասաց Մոշենսկայան՝ երկուշաբթի Երևանում մեկնարկած «Հանդուրժողականությունը և այլատյացությունը հարավկովկասյան տարածաշրջանում» երկօրյա միջազգային գիտաժողովի ժամանակ, որը նվիրված է Սումգայիթում հայերի ջարդերի 20-ամյակին։

Նրա խոսքերով, հարցը պետք է ձևակերպել հետևյալ համատեքստում՝ արդյո՞ք հակաիրավական արարք չէ մի պետության բարձրագույն  պաշտոնատար անձանց հայտարարությունները, որտեղ ժողովուրդը զրկվում է գոյության իրավունքից կամ էլ խոսվում է տվյալ ազգին երկրի երեսից բնաջնջելու մտադրության մասին։

«Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները Հայաստանի կողմից միջազգային-իրավական, ինչպես նաև ընդհանուր հանրության արձագանքի հիմք են։ Ինչու՞ Իրանի նախագահին չի կարելի սպառնալ Իսրայելին, իսկ Ադրբեջանի նախագահին թույլատրելի է սպառնալ Հայաստանին։ Մենք բոլորս հավասար ենք միջազգային իրավունքի առջև»,- ընդգծեց Մոշենսկայան։

Նա նկատեց, որ պաշտոնական Բաքվի բարձրագույն պաշտոնատար անձանց ռազմատենչ արտահայտությունները հիմք են տալիս ենթադրելու, որ Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի վրա զինված հարձակում գործել, իսկ դա արդեն այլատյացության դրսևորում չէ, այլ սպառնալիք՝ ինքնիշխանությանը, խաղաղությանը և հանրության անվտանգությանն ընդհանրապես։

«Տվյալ հայտարարությունները կարելի է որակել որպես ուժի սպառնալիք, և պետական ահաբեկչության մասին կարելի է խոսել որպես վախ սփռելու գաղափարախոսության և պրակտիկայի մասին։ Ադրբեջանի ղեկավարության պահվածքն անհամատեղելի է ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների հետ, իսկ դա միջազգային իրավունքի խախտում է»,- ասաց Մոշենսկայան։

Նա ընդգծեց, որ Հայաստանն այս դեպքում կարող է հրաժարվել ընդունել Ադրբեջանի հակաիրավական ռեժիմը՝ «դրանից բխող բոլոր հետևանքներով, ներառյալ՝ ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացը վերսկսելու մերժումը»։

Արձագանքի մեկ այլ ձև, ըստ Մոշենսկայայի, կարող է լինել միջազգային կազմակերպություններին դիմելը։

«Հայաստանը կարող է դիմել ՄԱԿ, ԵԱՀԿ, ՀԱՊԿ։ Բացի այդ, Հայաստանը և ՌԴ-ն համաձայնագիր են ստորագրել՝ բարեկամության և համագործակցության մասին, ինչը նշանակում է, որ Հայաստանի հասցեին հնչող ցանկացած սպառնալիք սպառնալիք է նաև Ռուսաստանի համար»,- ասաց նա։

«Հանդուրժողականությունը և այլատյացությունը հարավկովկասյան տարածաշրջանում (Սումգայիթ-20)» գիտաժողովի կազմակերպիչներն են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան՝ ՀՀ ԱԳՆ աջակցությամբ։

Գիտաժողովին մասնակցում են, մասնավորապես, ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, ՀՀ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը,

ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, քաղաքագետ և փորձագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը։ Գիտաժողովին մասնակցում են նաև Ռուս-հայկական բարեկամության և համագործակցության ընկերության նախագահ, ՌԴ գրողների և լրագրողների միության անդամ, Հայաստանի Գրողների միության պատվավաոր անդամ Վիկտոր Կրիվոպուսկովը, Ալեքսանդր Վերխովսկին («Սովա» վերլուծական կենտրոն), Հանդուրժողականության և այլատյացության գծով փորձագետ Գալինա Կոժևնիկովան, փորձագետ Պամելա դե Կոնդապպան (Քեմբրիջի համալսարան, Մեծ Բրիտանիա)։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:25
24 Հունվարի 2017
Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել ներքին անձնագրերով քաղաքացիների փոխայցելությունների շուրջ
ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով։
17:01
24 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը` ՌԴ վարչապետին. «Եկել ենք նոր առաջարկներով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցությունը»
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
13:33
24 Հունվարի 2017
Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից:
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին: