478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ աշխատակիցները բերման են ենթարկել զինված ուղևորներով երեք ավտոմեքենա
18:09
25 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Փետրվարի 24-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ  մգեցված ապակիներով երեք ավտոմեքենաների ուղևորները զինված են:

Ինչպես հաղորդեցին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայրաքաղաքի Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն աշխատակիցները բերման են ենթարկել 10 մարդու, որոնք գտնվում էին «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի և «Ռենջ Ռովեռ» մակնիշի ավտոմեքենաներում։

Նրանց թվում են՝ 30-ամյա Հայկազ Գալաջյանը, 34-ամյա Մարատ Բաղդասարյանը, 41-ամյա Արթուր Մանուկյանը, 30-ամյա Հրայր Հովակիմյանը, 28-ամյա Սամվել Ավետիսյանը, 33-ամյա Սարգիս Արզումանյանը, 25-ամյա էդուարդ Ղուշչյանը, 26-ամյա Ռոման Խանամիրյանը, 30-ամյա Արսեն Ասատրյանը և 22-ամյա Արտաշես Պետրոսյանը:

Հաղորդագրությունում ասվում է, որ անձնական խուզարկությամբ  Գալաջյանի մոտից հայտնաբերվել և առգրավվել է «Սֆերա» տեսակի զրահաբաճկոն։ «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի 091 ՏԼ 01 պետհամարանիշի ավտոմեքենայի սրահից առգրավվել է  7, 62 մմ տրամաչափի, «ՎՈԼՖ» տեսակի 9 փամփուշտ և ինքնաձիգի ծալովի խզակոթ։

Բաղդասարյանի մոտից առգրավվել է 22 սմ երկարության, 10 սմ շեղբով գործարանային արտադրության ծալովի դանակ։ Երկրորդ «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի 090 ՏԼ 01 պետհամարանիշի ավտոմեքենայի սրահից առգրավվել է «Սայգա ՄԿ» տեսակի ինքնաձիգ` 4 պահունակով, լիցքավորված 35 փամփուշտով, 7, 62 մմ տրամաչափի, «ՎՈԼՖ» տեսակի 30 փամփուշտ, ատրճանակի պատյան, 1 հակագազ, Տ-5420 տեսակի 2 ռադիոկապի միջոց, 1 հատ նուչակի, 18 սմ երկարության 9 սմ շեղբով դանակ։

«Ռենջ Ռովեռ» մակնիշի 015 ՍՏ 01 պետհամարանիշի ավտոմեքենայի սրահից առգրավվել է «Բերետտա» տեսակի 1 ատրճանակ` լիցքավորված 9 մմ տրամաչափի 15 փամփուշտով, 2 հակագազ, ՙՅամայկա՚ տեսակի զրահաբաճկոն և Տ-5420 տեսակի ռադիոկապի միջոց։

Ձերբակալված Ասատրյանի մոտից հայտնաբերվել և առգրավվել է «Սֆերա» տեսակի զրահաբաճկոն, Պետրոսյանի մոտից` 17,5 սմ երկարության, 7,5 սմ շեղբով ծալովի դանակ:

Ոստիկանության հաղորդագրության համաձայն, հայտնաբերվածներն ու առգրավվածներն ուղարկվել են փորձաքննության: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: