485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
«Օրինաց երկիր» կուսակցությունն անընդունելի է համարում Հայաստանի ներքաղաքական իրավիճակում ուժային միջամտության ցանկացած փորձ
16:11
25 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. «Օրինաց երկիր» կուսակցությունն անընդունելի և վտանգավոր է համարում Հայաստանի ներքաղաքական իրավիճակում ուժային միջամտության ցանկացած փորձ։

«Հավատարիմ մնալով այն շուրջ 300.000 մարդկանց ձայներին, ովքեր քվեարկեցին Արթուր Բաղդասարյանի օգտին, գիտակցելով նաև Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկած հարյուր-հազարավոր քաղաքացիների առջև մեր պատասխանատվությունը, հայտարարում ենք որ անընդունելի և վտանգավոր ենք համարում ուժային միջամտության ցանկացած փորձ և  հանդես ենք գալիս ստեղծված բարդ ներքաղաքական իրավիճակը բացառապես քաղաքական մեթոդներով հանգուցալուծելու դիրքերից»,- ասվում է երկուշաբթի ՕԵԿ թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբի կողմից «Նովոստի-Արմենիային» տրամադրված հայտարարությունում :

ՕԵԿ-ն անընդունելի է համարում նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործելաոճը, որը նախագահական ընտրությունների արդյունքներն ամփոփեց ձայների վերահաշվարկը ավարտելուն պես։

Ըստ հայտարարության, թեկնածուներին նույնիսկ հնարավորություն չտրվեց ծանոթանալ ընտրությունների բողոքարկման արդյունքների հետ և համեմատել ընտրական փաստաթղթերը` իրական պատկերը վեր հանելու համար:

Կուսակցության հայտարարությունում նշվում է, որ այդ գործընթացին զուգահեռ երկրում տեղի ունեցան քաղաքական գործիչների ձերբակալություններ, ինչը միարժեք դատապարտելի է:

«Սրան զուգահեռ շարունակվեց Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից 65 տոկոս ձայներով Ազատության հրապարակում իրեն նախագահ հռչակելու գործընթացը, ինչը նույնպես անընդունելի է»,- նշում են կուսակցությունից:

«Հայտարարում ենք, որ իշխանության կողմից բիրտ և ուժային մեթոդների կիրառումը մեծացնելու է հասարակական անվստահությունը, խորացնելու է զանգվածային հասարակական առճակատումների իրական հնարավորությունը, լուրջ ստվեր է գցելու երկրի միջազգային հեղինակության վրա, կասկածի տակ է առնելու  նախագահական ընտրությունների ողջ գործընթացը, այդպես էլ չհանգուցալուծելով ստեղծված իրավիճակը»,- ասվում է հայտարարությունում:

Դեռ ավելին, ինչպես նշվում է հայտարարությունում, նման գործելաոճի կիրառումն առաջիկայում առաջացնելու է բողոքի նորանոր զանգվածային դրսևորումներ, այդպես էլ չնպաստելով հիմնախնդրի լուծմանը։

ԿԸՀ  վերջնական պաշտոնական տվյալների համաձայն, Սերժ Սարգսյանը հավաքել է 862369 ընտրողների ձայները (52,82 տոկոս)։351222 ձայնով (21,5 տոկոս) երկրորդ տեղում է ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անց են կացվում ընդդիմության կողմից կազմակերպված հանրահավաքներ, քայլերթեր, ինչպես նաև նստացույցեր և ուսանողական ցույցեր։ Ընդդիմության ցույցերի կազմակերպիչներն ու մասնակիցները իրենց անհամաձայնությունն են արտահայտում ԿԸՀ-ի կողմից հրապարակված փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների կապակցությամբ:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։