484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ԶԼՄ-երն առավել դրական լուսաբանում էին Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավը. մոնիտորինգ
15:03
25 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական ԶԼՄ-երն առավել դրական լուսաբանում էին վարչապետ Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավը, ով հաղթեց Հայաստանի նախագահական ընտրությունների ժամանակ։ Այս մասին երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ ներկայացնելով 2008 թվականի հունվարի 21-ից փետրվարի 17-ը ԵՄԱ-ի անցկացրած մոնիտորինգի երկրորդ փուլի  արդյունքները։

«Նախագահի երկու  հիմնական թեկնածուներից վարչապետի  քարոզչական արշավը լուսաբանվել է դրական համատեքստում, իսկ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզարշավը՝ բացասական լույսի տակ»,-ասաց Նավասարդյանը։

Ըստ նրա տված գնահատականանների, այսպիսի պատկերն աննախադեպ է Հայաստանի նախագահական ընտրությունների պատմության մեջ։

Ինչպես ասվում է ԵՄԱ-ի զեկույցում, Հայաստանի նախագահի հիմնական երկու թեկնածուներին լուսաբանելու առավել մեծ տարբերությունը զգացվում է ընտրություններին նախորդող շրջանում՝ 2007թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին։

«Ժամանակի այս հատվածում Սերժ Սարգսյանը հիշատակվել է 297 անգամ դրական և 28 անգամ բացասական համատեքստում, մյուս թեկնածուների լուսաբանումը չեզոք է եղել։ Միևնույն ժամանակ, Լևոն Տեր-Պետրոսյանը հիշատակվել է 20 անգամ դրական և 507 անգամ  բացասական համատեքստում, մնացածը՝ չեզոք»,-ասվում է զեկույցում։

Դրանով հանդերձ, քարոզչական գործընթացի 28 օրերի ընթացքում հայկական ԶԼՄ-ները գործող վարչապետ Սերժ Սարգսյանին ներկայացրել են 264 անգամ դրական և 60 անգամ բացասական համատեքստում, երկրի առաջին ղեկավարին՝ համապատասխանաբար 406 և 22 անգամ։ Տեր-Պետրոսյանի  վերաբերյալ բացասական հիշատակումները ինչ-որ չափով պայամանավորված են նրա հասցեին նախագահի մյուս թենածուների կողմից արված քննադատությունները, ինչը  կազմել է 156 հիշատակում 406-ից։

Համաձայն նախօրեին ԿԸՀ հրապարակած տվյալների,  փետրվարի 19-ի նախագահի ընտրությունների արդյունքներով, Հայաստանի նախագահ է ընտրվել գործող վարչապետ Սերժ Սարգսյանը՝ հավաքելով ընտրողների ձայների 52,82 %-ը։ Ինը թեկնածուներից  երկորդ տեղում է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 21,5% ձայներով։

ԵՄԱ-ի մոնիտորինգն անցկացվում է հայկական ութ հեռուստաալիքներով՝ Հայաստանի հանրային հեռուստատեսություն, «ԱԼՄ», «Հայկական երկրորդ հեռուստաալիք», «Երկիր մեդիա», «Շանթ», «Կենտրոն», ինչպես նաև՝ Հայաստանի հանրային ռադիոյով։ Մոնիտորինգի առաջին փուլն անցկացվել է 2007 թվականի հոկտեմբեր-դեկտեմբերին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։