486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահական ընտրությունները քայլ առաջ են երկրի ժողովրդավարական զարգացման ճանապարհին. ԵԽ
14:17
25 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահական ընտրությունները քայլ առաջ են երկրի ժողովրդավարական զարգացման ճանապարհին։ Այս մասին երկուշաբթի Երևանում ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Եվրախորհրդի նախարարների հանձնաժողովի նախագահ, Սլովակիայի արտգործանախարար Յան Կուբիշը (Jan Kubis)։

 «Հայաստանի նախագահական ընտրությունները դրական քայլ դարձան հանրապետության ժողովրդավարական զարգացման ճանապարհին, և սա ԵԽ-ի պաշտոնական դիրքորոշումն է, որը ևս արտացոլվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցում», - ասաց Կուբիշը։

Միաժամանակ նա նշեց, որ նրա այցը Հայաստան ընթանում է հանրապետության համար կարևոր հետընտրական շրջանում, իսկ նախագահական ընտրությունների թեման կքննարկվի ինչպես բարձրաստիճան պաշտոնյաների, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ։

«Նախագահական ընտրությունների վերաբերյալ մեր դիրքորոշումը հրապարակվել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության զեկույցում, որը դրական գնահատականներ է տվել ընտրություններին։ Այժմ երկրում ընթանում են քաղաքական գործընթացներ, սակայն կառավարությունը փորձում է ուղղել որոշ թերությունները», - ասաց ԵԽ նախարարների հանձնաժողովի նախագահը։

Նա նաև համոզմունք հայտնեց, որ Հայաստանի կառավարությունը ի գիտություն կընդունի ԵԱՀԿ և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի խորհուրդներն ու դիտողությունները՝ երկրում անցկացվող ընտրությունների որակի բարձրացման վերաբերյալ։

Փետրվարի 19-ին Հյաստանում կայացան նախագահական ընտրություններ։ ԿԸՀ  վերջնական պաշտոնական տվյալների համաձայն, Սերժ Սարգսյանը հավաքել է 862369 ընտրողների ձայները (52,82 տոկոս)։351222 ձայնով (21,5 տոկոս) երկրորդ տեղում է ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Եվրախորհրդի նախարարների հանձնաժողովի նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Յան Կուբիշը փետրվարի 25-ին մեկօրյա այցով ժամանել է Հայաստան։ Այցի ընթացքում ծրագրված են հանդիպումներ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի հետ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։