486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+1
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԳ նախարարը կոչ է անում ժողովրդին՝ համախմբվել մարտահրավերներին դիմակայելու համար
13:29
25 Փետրվարի 2008

ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը կոչ է անում հայ ժողովրդին՝ համախմբվել գոյություն ունեցող մարտահրավերներին դիմակայելու համար։

«Կարծում եմ, որ մենք շատ արագ պետք է համախմբվենք և դառնանք մեկ ամբողջություն, որպեսզի կարողանանք դիմակայել բոլոր մարտահրավերներին», - երկուշաբթի լրագրողներին հայտարարեց Օսկանյանը՝ մեկնաբանելով Երևանում շարունակվող ընդդիմության ցույցերը, որով բողոքում են նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։

Նրա խոսքերով, Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակը կարող է բացասաբար ազդել նրա արտաքին հեղինակության և ղարաբաղյան հարցի կարգավորման վրա։ «Ինձ համար նման իրավիճակը թվում էր ամբողջովին նորմալ մինչ քվեարկության վերջնական տվյալները հրապարակումը, իսկ ցույցերի անցակցումը ես համարում էի ժողովրդավարության դրսևորում՝ սակայն խելամիտ սահմաններում, մասնավորապես քվեարկությունից հետո յոթ օրվա ընթացքում, մինչ հնարավորություն կա վերահաշվարկել ձայները կամ դժգոհություն արտահայտել այն բանի վերաբերյալ, որ քո թեկնածուն չի անցել», - ասաց Օսկանյանը։

Նախարարը նշեց, որ չնայած հանրահավաքների անցկացումը համարում է ժողովրդավարության դրսևորման ընդունելի ակցիա, այնուամենայնիվ ընդգծեց, որ նրանք կրում էին ծայրահեղական բնույթ։ «Քվեարկության վերջնական արդյունքների հրապարակումից հետո, արդեն ոչինչ չի կարելի փոխել, և դա նշանակում է, որ հանրահավաքների անցկացումը նպատակ ունի ուժային միջոցներով իրականացնել որոշակի փոփոխություններ։ Սա արդեն շարժմանն այլ որակում է տալիս, որին անհրաժեշտ է այլ ձևով դիմակայել», - ասաց Օսկանյանը։

 Նա ընդգծեց, որ կան նաև պայքարի քաղաքակիրթ միջոցներ, մասնավորապես դիմել Սահմանադրական դատարան, ինչը նորմալ կընկալվի միջազգայի հանրության կողմից և դրական գործոն կհանդիսանա հայկական ժողովրդավարության համար։ Սակայն, նրա խոսքերով, այժմ նման շարժումները սկսում են բացասական ազդեցություն ունենալ։ «Ես կարծում եմ, որ շատ արագ այս ամենը կհասկանան և հանրահավաքներին վերջ կդրվի, ընդդիմությունը կգնա օրինավոր ճանապարհով։ Մենք պետք է միասին ապրենք այս փոքր երկրում, մենք չենք կարող մեզ թույլ տալ հասարակության պառակտում, քանի որ դա կարող է շատ բացասական հետևանքներ ունենալ», - կարծում է Օսկանյանը։

Նա նշեց, որ Ադրբեջանն արդեն սկսել է շահարկել իրավիճակը՝ չբերելով կոնկրետ օրինակներ։ «Խոսքը գնում է ոչ ռազմական դիմակայության մասին, սակայն դիվանագիտական տեսանկյունից Բաքուն իր համար տեսել է հնարավորությունների պատուհան՝ հուսալով, որ իշխանությունները և հասարակությունը կպառակտվի, հույս ունենալով իրականացնել երկար տարիներ փայփայած ծրագրերը», - ասաց Օսկանյանը։

Այս համատեքստում նախարարը կարևորեց ազգի համախմբումը՝ պահպանելու համար խորհրդարանական ընտրություններից հետո միջազգային հանրության մոտ ձեռք բերած Հայաստանի դրական հեղինակությունը։ «Մինչ օրս մենք միջազգային հանրության կողմից ստանում էինք դրական գնահատականներ, այդ թվում նաև հանրահավաքների անցկացման տեսակետից, որոնք գնահատվել էին որպես ժողովրդավարության դրսևորում», - ասաց Օսկանյանը։

Սակայն, ինչպես ընդգծեց նախարարը, անհրաժեշտ է ճիշտ գնահատել իրավիճակը, «վերջ դնել բոլոր այս դրսևորումներին և սեղմել միմյանց ձեռքերը»։ «Կարծում եմ, որ մենք պետք է արդեն սկսենք մերձեցման գործընթացը, մենք ունենք նորընտիր նախագահ, որը ապրիլի 9-ին արդեն կանցնի իր օրինական լիազորությունների կատարմանը, և մեզ անհրաժեշտ է առաջ ընթանալ առանց պառակտումների», - հայտարարեց նա։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անց են կացվում ընդդիմության կողմից կազմակերպված հանրահավաքներ, քայլերթեր, ինչպես նաև նստացույցեր և ուսանողական ցույցեր։ Ընդդիմության ցույցերի կազմակերպիչներն ու մասնակիցները իրենց անհամաձայնությունն են արտահայտում ԿԸՀ-ի կողմից հրապարակված փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների կապակցությամբ:

ԿԸՀ  վերջնական պաշտոնական տվյալների համաձայն, Սերժ Սարգսյանը հավաքել է 862369 ընտրողների ձայները (52,82 տոկոս)։351222 ձայնով (21,5 տոկոս) երկրորդ տեղում է ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։