478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+28
Եղանակը Երևանում
Հայ
Ընդդիմությանը սատարելու մասին հայտարարություն արած վեց հայ դիվանագետներ կազատվեն զբաղեցրած պաշտոններից. ԱԳՆ
12:24
25 Փետրվարի 2008

ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին հայտարարություն արած վեց հայ դիվանագետներ կազատվեն զբաղեցրած պաշտոններից։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։

«Այսօր իմ հրամանով նրանք կազատվեն աշխատանքից՝ «Դիվանագիտական գործունեության մասին» օրենքը խախտելու կապակցությամբ, որը չի ընդունում նման դրսևորումներ», - ասաց Օսկանյանը։

Նա նշեց, որ այդ թվում նաև ընդդիմության շարժմանը սատարելու մասին հայտարարություն արած ՀՀ դեսպանները, գտնվելով իրենց պաշտոններում, իրավունք չունեին նման քայլեր անել։

«Նախագահի հրամանով իրենց պաշտոններից ազատված դեսպանները միացել են մի շարժման, որի ղեկավարը ողջ քարոզչության ընթացքում բացահայտորեն անվանում էր մեր երկիրը «ավազակապետություն», իսկ երկրի նախագահին՝ «ավազակապետ»։ Ես չեմ պատկերացնում, որ նախագահի կողմից նշանակված՝ նման հայտարարության հետ համաձայն դիվանագետները շարունակեն զբաղեցնել իրենց պաշտոնները՝ փաստացի այդ գնահատականի հետ արտահայտելով իրենց համաձայնությունը», - հայտարարեց Օսկանյանը։

Միաժամանակ նա նշեց, որ եթե վերլուծենք պաշտոններից ազատվածների կենսագրությունը, ապա ակնհայտ է դառնում, որ նրանցից գրեթե բոլոը շատ սերտ կապեր են ունեցել նախկին իշխանությունների հետ, զբաղեցրել են տարբեր պաշտոններ կամ բարեկամական կապեր ունեն նախկին իշխանությունների հետ։

«Ցավալի է հատկապես այն, որ այդ մարդիկ առաջին հերթին հարված են հասցրել հանդուրժողականությանը, քանի որ երբ ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը եկավ իշխանության, հստակ որոշում ընդունվեց, որ մենք խտրականություն չենք դնի մեր կադրերի նկատմամբ, քանի որ կադրային ռեսուրսները մեզ մոտ շատ սահմանափակ են», - ընդգծեց նախարարը։

«Դիվանագետներին պատրաստում են, նրանք չեն ծնվում, և մենք չենք կարող դրանց կորցնել մինչ նրանք պատրաստ են աշխատել ի բարօրություն պետության՝ անկախ այն բանից, թե ում հետ են նրանք աշխատել ավելի վաղ։ Սա աշխատանքի նորմալ, քաղաքակիրթ միջոց է», - կարծում է Օսկանյանը։

«Ամենացավալին այն փաստն է, որ նրանք հարված են հասցրել հենց այդ հանդուրժողականությանը։ Ես ցավով եմ ստորագրել այդ հրամանները,  ցավով եմ լսել նախագահի հրամանները, սակայն կարծում եմ, որ առաջին հերթին հարված է հասցվել մեր համակարգի, հանդուրժողականությունն ամրապնդելու մեր փորձի նկատմամբ», - ասաց նախարարը։

«Նրանք ոչ միայն աշխատում էին, այլ բարձրանում էին մասնագիտական աստիճանով, նշանակվում էին դեսպաններ, և կարծում եմ, որ հենց նախկին իշխանությունների հետ սերտ կապեր ունեցողները պետք է լինեին վերջինները, ովքեր ի վիճակի էին նման քայլի գնալ», - ասաց Օսկանյանը։

Միաժամանակ նա կարծիք հայտնեց, որ ընդդիմությանը միացած դիվանագետներին «դրել են գայթակղության առջև, և նրանք ճիշտ չեն գնահատել իրավիճակը»։

ՀՀ ԱԳ յոթ աշխատակիցներ, որոնց թվում է նաև ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, նախօրեին միացել են ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին։

Ավելի վաղ Տեր-Պետրոսյանին սատաելու մասին հայտարարել են ՀՀ փոխարտգործնախարար Արմեն Բայբուրդյանը, Ղազախստանում և Ղրղստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լևոն Խաչատրյանը, Իտալիայում, Պորտուգալիայում և Իսպանիայում արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Շուգարյանը։

Բոլոր նրանք ազատվել են զբաղեցրած պաշտոններից և զրկվել են Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճանից։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անց են կացվում ընդդիմության կողմից կազմակերպված հանրահավաքներ, քայլերթեր, ինչպես նաև նստացույցեր և ուսանողական ցույցեր։ Ընդդիմության ցույցերի կազմակերպիչներն ու մասնակիցները իրենց անհամաձայնությունն են արտահայտում ԿԸՀ-ի կողմից հրապարակված փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների կապակցությամբ:

ԿԸՀ  վերջնական պաշտոնական տվյալների համաձայն, Սերժ Սարգսյանը հավաքել է 862369 ընտրողների ձայները (52,82 տոկոս)։351222 ձայնով (21,5 տոկոս) երկրորդ տեղում է ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։--0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: