487.3
+1.08
565.32
+1.55
8.22
+0.02
+10
Եղանակը Երևանում
Հայ
Հանրապետության մի շարք մարզերում տեղի են ունենում զանգվածային ցույցեր ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի
12:13
25 Փետրվարի 2008

Հանրապետության մի շարք մարզերում տեղի են ունենում զանգվածային ցույցեր ի պաշտպանություն ներկայիս վարչապետ Սերժ Սարգսյանի օգտին, ով վերջնական պաշտոնական տվյալների համաձայն հաղթել է նախագահական ընտրություններում։

Ինչպես հայտնում են, «Նովոստի-Արմենիա» գործակալության տեղեկատվական աղբյուրները, նախօրեին ժամը 19-ի շրջանակներում հանրապետության մի շարք մարզերում, այդ թվում Վանաձորում, Արմավիրում, Կապանում, Գորիսում, Մեղրիում և Սիսիանում զանգվածային ցույցեր են տեղի ունեցել: Դրանց մասնակիցները դուրս էին եկել ի պաշտպանություն իրենց` փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում հօգուտ Սերժ Սարգսյանին տրված ձայների:

Ցույցի մասնակիցներն իրենց  վրդովմունքն էին հայտնում Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հնչող կոչերի վերաբերյալ, տրամադրվածություն էին հայտնում «Երևան գալու և Ազատության հրապարակը մաքրելու»` հնչեցնելով բավական կոպիտ արտահայտություններ հհշ-ական որոշ առաջնորդների, ինչպես նաև ոստիկանության հասցեին, որ «չի թողնում հասնեն Երևան և դրանց կարգի հրավիրեն»:

Ցույցերի ու երթերի մասնակիցները նաև իրենց զորակցություն էին հայտնում հանրապետության տարբեր մարզերի իրենց համախոհներին, ժողովրդին կոչ անում համախմբվելու իրենց շուրջ: Մեր տեղեկությունների համաձայն, Սերժ Սարգսյանին քվե տվածների կողմնակիցների բողոքի միջոցառումները լայն զանգվածային և տեղ-տեղ դժվար վերահսկելի բնույթ են ստացել:

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անց են կացվում ընդդիմության կողմից կազմակերպված հանրահավաքներ, քայլերթեր, ինչպես նաև նստացույցեր և ուսանողական ցույցեր։ Ընդդիմության ցույցերի կազմակերպիչներն ու մասնակիցները իրենց անհամաձայնությունն են արտահայտում ԿԸՀ-ի կողմից հրապարակված փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների կապակցությամբ:

ԿԸՀ  վերջնական պաշտոնական տվյալների համաձայն, Սերժ Սարգսյանը հավաքել է 862369 ընտրողների ձայները (52,82 տոկոս)։351222 ձայնով (21,5 տոկոս) երկրորդ տեղում է ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։