486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստաստանի Ազգային ժողովի ՀՅԴ անդամ փոխխոսնակը հրաժարական է տվել. ԸՆԴՀԱՆՐԱՑՈՒՄ
20:31
22 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ,  ՀՅԴ անդամ Վահան Հովհաննեսյանը հրաժարական է տվել։ Այս մասին ասվում է նրա հայտարարության մեջ, որը ուրբաթ «Նովոստի-Արմենիային» տրամադրեցին ՀՅԴ լրատվական ծառայությունից։

«ՀՅԴ Գերագույն մարմինը մանրամասն ուսումնասիրում է բոլոր մարզերից, ընտրատեղամասերից ստացվող զեկույցները, որոնց հիման վրա կտա իր գնահատականները և հանդես կգա համապատասխան հայտարարությամբ: Սակայն, անկախ այդ գնահատականից, ես կայացրել եմ իմ անձնական որոշումը։ Ես հրաժարվում եմ ՀՀ ԱԺ փոխնախագահի պաշտոնից»,- ասվում է հաղորդագրությունում:

Նա նշել է, որ այս ամբողջ ընթացքում ինքը պայքարել է բացառապես քաղաքական մեթոդներով` հենվելով գաղափարական և բարոյական արժեքների վրա:

«Ես ջանք չխնայեցի մրցակցությունը կառուցողական քաղաքական բանավեճի շրջանակներում պահելու, մեր քաղաքացիներին «հանուն, այլ ոչ թե «ընդդեմ կողմնորոշելու համար: Ես փորձեցի մեր քաղաքացիներին համոզել, որ հաղթանակը հնարավոր է: Դա ինձ չհաջողվեց»,- հայտարարում է Հովհաննեսյանը:

Հայտարարության մեջ նշվում է, որ նախընտրական պայքարի ողջ ընթացքում տիրեց ատելության ու անհանդուրժողականության, ահաբեկման ու սպառնալիքների մթնոլորտ։

«Դա չէր կարող իր դրոշմը չթողնել բուն ընտրության օրվա վրա: Տարաբնույթ ընտրական խախտումները, ընտրակաշառքի համատարած բաժանումը, որոշ տեղամասերում կոպիտ բռնությունը, լցոնումները էլ ավելի խորացրին հասարակության մեջ ընտրությունից ընտրություն արմատավորվող կասկածամտությունը և անվստահությունը։ Նորից սահմանափակվեց ժողովրդի քաղաքական կամքի ազատ արտահայտման իրավունքը, ոտնահարվեց և վիրավորվեց մեր քաղաքացիների արժանապատվությունը»,- ասվում է Հովհաննեսյանի հայտարարության մեջ:

Հովհաննեսյանը նշել է, որ իր առաջադրումով և ընտրապայքարով ինքը փորձում էր ցույց տալ ելքը ընտրությունից ընտրություն կրկնվող այս վիճակից:


»Դա ինձ չհաջողվեց: Բայց եթե շատերն այս անգամ չտեսան ելքը, դա չի նշանակում, թե այն գոյություն չունի: Ի վերջո, ինձ հավատաց ու վստահեց առնվազն 100.000 մարդ, և դա ինձ հիմք է տալիս հպարտությամբ հաստատելու, որ Հայաստանում ես ունեմ մտածող, հայրենասեր, հավատարիմ, մաքուր և անկաշառ կողմնակիցների մի այնպիսի բանակ, որի հետ և հանուն որի հնարավոր է պայքարել` նրանց արժանի Հայրենիք կառուցելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Հովհաննեսյանը շնորհակալություն հայտնեց նաև նրանց, ովքեր քվեարկեցին ազնվորեն, իրենց կամքով` չազդվելով կուրացնող ատելությունից, վախից կամ ագահությունից:

Նա նաև շնորհակալություն հայտնեց իր դաշնակցական ընկերներին և կուսակցության համակիրներին, իմ բոլոր թիմակիցներին, «որոնց նվիրումը, եռանդը և հավատը ոգևորում էին ինձ և տանում առաջ»:

«Ես Ձեզ հանդարտության և զսպվածության կոչ եմ անում: Նրանք, ովքեր այսօր փորձում են գնալ ընդվզումի ճանապարհով, պետք է հիշեն և հասկանան, թե ինչ հանցանք գործեցին և ինչ արհավիրք բերեցին մեր ժողովրդի գլխին` կոպտորեն կեղծելով 1996թ. նախագահական ընտրությունները, սանձազերծելով ընտրախախտումների ինքնակատարելագործվող մի մեքենա, որը կանգնեցնել մինչ օրս չի հաջողվում: Բայց հավերժ այսպես չի լինելու»,- ասվում է Հովհաննեսյանի հայտարարության մեջ։

Նա բոլորին կոչ է անում սառնասիրտ վստահությամբ պատրաստվել  հաղթանակին:

«Իմ բոլոր մրցակիցներին ես ցանկանում եմ հաջողություն, իսկ Հայաստանի ապագա նախագահին նաև իմաստնություն և վճռականություն` առաջիկա տարիներին այնպիսի բարեփոխումներ կատարելու, որ հաջորդ ընտրություններում իշխանությունը պարտավորված չլինի ապավինել փողին, իշխանական ռեսուրսին, նրա հետ հաճախ սերտաճած կիսաքրեական տարրերին, այլ հնարավորություն ստանա հենվել քաղաքական ուժերի և ժողովրդի վստահության վրա»,- ասվում է հայտարարության մեջ:

Նա նաև հայրենակիցներին կոչ է արել չվհատվել և չհիասթափվել, քանի որ «ես Ձեզ հետ եմ և ուժեղ»։

«Մեր պայքարը երկարատև պայքար է»,- նշվում է հայտարարության մեջ:

2007թ. հունիսի 6-ին Հայաստանի նախագահի նստավայրում, նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ, մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով համաձայնագիր է ստորագրվել՝ ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջև իշխող  կոալիցիա ստեղծելու մասին։ Իր հերթին քաղաքական կոալիցիան համաձայնագիր է ստորագրել ՀՅԴ-ի հետ՝ համագործակցության մասին։

Համաձայնագրի համաձայն, ՀՅԴ-ն ստացել է երեք նախարարական պորտֆել, ինչպես նաև ԱԺ փոխխոսնակներից մեկի պաշտոնը, որը 2007թ. հունիսի 7-ից զբաղեցրել է Վահան Հովհաննեսյանը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։