486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԺ յոթ պատգամավորներ միացել են Լևոն Տեր-Պետրոսյանին. ընդդիմություն
19:16
22 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ յոթ պատգամավորներ միացել են ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։

Ինչպես դեպքի վայրից հաղորդում է «Նովոստի-Արմենիայի» թղթակիցը, այս մասին հանրահավաքին հայտարարեց ընդդիմությանը միացած ԱԺ պատգամավոր Մանվել Ղազարյանը (ՀՀԿ խմբակցության անդամ, անկուսակացական - «Նովոստի-Արմենիա»)։

Պատգամավորի խոսքերով, բացի նրանից ընդդիմությանը միացել են Սեյրան Սարոյանը (ՀՀԿ խմբակցություն, անկուսակցական), Հրանտ Գրիգորյանը (ՀՀԿ խմբակցություն), Կարո Կարապետյանը («Բարգավաճ Հայաստան» խմբակցություն, անկուսակցական), Տիգրան Ստեփանյանը («Բարգավաճ Հայաստան» խմբակցություն), Արմեն Մխիթարյանը (ՀՀԿ խմբակցություն), Ռոստամ Գասպարյանը (անկուսակցական)։

ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովի խոսքերով, կուսակցությունն առայժմ համապատասխան տեղեկատվություն չունի և պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա ավելի ուշ։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Բաղդասար Մհերյանը այս հայտարարությունը ծիծաղելի համարեց։

Արդյունքում Լևոն Տեր-Պետրոսյանին միացած ՀՀ ԱԺ պատգամավորների թիվը հասել է տասի։ Ավելի վաղ նրան միանալու մասին հայտարարել էին Սասուն Միքայելյանը (ՀՀԿ խորհրդի անդամ), Հակոբ Հակոբյանը (ՀՀԿ խմբակցություն) և Խաչատուր Սուքիասյանը (անկուսակցական)։

Երևանի կենտրոնում արդեն երրորդ օրն անընդմեջ հանրահավաքներ, երթեր, ինչպես նաև նստացույց և ուսանողական դասադուլ է տեղի ունենում՝ կազմակերպված ընդդիմության կողմից՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ։

Ընդդիմադիր ակցիաների կազմակերպիչները և մասնակիցներն իրենց անհամաձայնությունն են արտահայտում փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների հետ, որոնց համաձայն  ՀՀ վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը հավաքել է ընտրողների ձայների 52,86%-ը և հաղթել առաջին փուլում, իսկ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հավաքել է ձայների 21,5%-ը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: