478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+32
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է միասնական դիրքորոշում որդեգրի Լեռնային Ղարաբաղի հարցում. ԱԺԿ
18:27
22 Փետրվարի 2008

Հայաստանը պետք է միասնական դիրքորոշում որդեգրի Լեռնային Ղարաբաղի հարցում։ Ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք է հայտնել Հայաստանի Ազգային ժողովրդավարական կուսակցության  նախագահ Շավարշ Քոչարյանը։

«Կոսովոյի ինքնահռչակումը կարելի էր կանխատեսել վաղուց, և այս գործընթացում Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը շահագրգիռ կողմ են»,-ասաց Քոչարյանը։

Նրա խոսքերով, ներքաղաքական իրադարձությունների պատճառով Հայաստանում այս կարևոր հարցը արժանի ուշադրության չարժանացավ։

«Լևոն Տեր-Պետրոսյանը (նախագահի թեկնածու-«Նովոստի-Արմենիա») նախագահական ընտրությունների ժամանակ մեծ քանակությամբ ձայներ է հավաքել, և նրանք, ում դա ձեռնտու է, այս փաստը կներկայացնեն ոչ թե որպես ներկա իշխանությունների դեմ արված քվեարկություն, այլ որպես Ղարաբաղի հարցում հայ հասարակության միջև առկա պառակտում»,-ասաց Քոչարյանը։

Նրա խոսքերով, առաջին նախագահին կողմ քվեարկած մարդիկ կորակվեն որպես Ղարաբաղի հարցում  Հայաստանի դիրքերի թուլացմանը ձայն տված քաղաքացիներ։

«Սա շատ է թուլացնում մեր դիրքերը։ Հաշվի առնելով կոսովյան գործընթացը՝ պետք է ասել, որ սա շատ լուրջ խնդիր է։ Հիմա ճիշտ կլիներ, որ մենք ավելի ողջամիտ և մտածված դիրք գրավեինք՝ հաշվի առնելով Կոսովոյի միակողմանի անջատման հնարավորությունը»,- ասաց Քոչարյանը։

Ընդ որում նա նշեց, որ Ադրբեջանն այժմ ծանր իրավիճակում է գտնվում, քանի որ մի կողմից կուզենար լավ հարաբերություններ ունենալ մուսուլմանական պետությունների, այդ թվում՝ Կոսովոյի հետ, բայց մյուս կողմից էլ հիանալի հասկանում է, որ Կոսովոն նախադեպ է Լեռնային Ղարաբաղի համար։

Փետրվարի 19-ին Հայաստանում տեղի ունեցան հերթական նախագահական ընտրությունները, որոնց մասնակցեց ինը թեկնածու։ Հայաստանի ԿԸՀ տվյալներով, քվեաթերթիկների 100 %-ը մշակելուց հետո ՀՀ վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը հավաքել է ընտրողների ձայների 52,86%-ը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: