478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+25
Եղանակը Երևանում
Հայ
Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները Երևանի կենտրոնով խաղաղ երթ են կազմակերպում
17:58
22 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները Երևանի կենտրոնով խաղաղ երթ են կազմակերպում։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը հայտնում է դեպքի վայրից, հանրահավաքի մասնակիցները պատրաստվում են Ազատության հրապարակից անցնել Թումանյան և Աբովյան փողոցներով և հասնել մինչև Գլխավոր դատախազություն։

Ինքը՝ ընդդիմության ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը կմնա Ազատության հրապարակում։ Ինչպես հայտնեց «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, Գլխավոր դատախազության մոտ հանրահավաքի մասնակիցները պատրաստվում են հանդես գալ պատասխանատվության ենթարկելու պահանջով բոլոր նրանց, ովքեր, իրենց կարծիքով, մասնակցել են ընտրությունների արդյունքների կեղծման գործին։

Երևանում շարունակվում է Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների բողոքի ակցիան, որով նրանք փետրվարի 19-ի Հայաստանի նախագահական ընտրությունների արդյունքների վերանայում են պահանջում։

Մայրաքաղաքի կենտրոնում, Ազատության հրապարակում նախօրեին մոտ 20 վրան էր տեղադրվել, որոնց մեջ էին գիշերն անցկացրել Տեր-Պետրոսյանի կողմնակիցները։


ԿԸՀ տվյալներով, Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ հաղթանակ է տարել գործող վարչապետ Սերժ Սարգսյանը ընտրողների ձայների 52,86%-ով։ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկել է ընտրողների 21,5%-ը։

Ընտրություններում հաղթելու կապակցությամբ Սարգսյանին արդեն շնորհավորել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Ընդհանուր քաղաքականության և անվտանգության քաղաքականության գծով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանան։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։