478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+24
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում ընդդիմության հանրահավաքի մասնակիցները պահանջում են գլխավոր դատախազի հրաժարականը
17:53
22 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Երևանում ընթացող  ընդդիմության երթի մասնակիցները պահանջում են ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրաժարականը։

Ինչպես դեպքի վայրից հաղորդում է «Նովոստի-Արմենիայի» թղթակիցը, ներկա պահին գլխավոր դատախազության շենքը շրջապատված է ակցիայի մասնակիցներով, որոնք վանկարկում են՝ «Աղվա՛ն, հեռացի՛ր», «Լևոն նախագահ»։ Երթին հիմնականում մասնակցում է երիտասարդությունը։

Գլխավոր դատախազության շենքը շրջապատված է ոստիկանության աշխատակիցներով, դադարեցված է հարակից փողոցների երթևեկությունը։

Երևանի կենտրոնում արդեն երրորդ օրն անընդմեջ հանրահավաքներ, երթեր, ինչպես նաև նստացույց և ուսանողական դասադուլ է տեղի ունենում՝ կազմակերպված ընդդիմության կողմից՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ։

Ընդդիմադիր ակցիաների կազմակերպիչները և մասնակիցներն իրենց անհամաձայնությունն են արտահայտում փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների հետ, որոնց համաձայն  ՀՀ վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը հավաքել է ընտրողների ձայների 52,86%-ը և հաղթել առաջին փուլում, իսկ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հավաքել է ձայների 21,5%-ը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: