480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայերը մեծ նշանակություն չեն տալիս SMS-ներ ուղարկելուն, թեև ակտիվորեն օգտվում են դրանցից`շնորհավորանքների համար
17:36
22 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայերը մեծ նշանակություն չեն տալիս SMS-ներ ուղարկելուն, թեև ակտիվորեն օգտվում են դրանցից՝ շնորհավորանքների համար։

«Չնայած նրան, որ «ԱրմենՏելի» բջջային ցանցի բաժանորդները լուրջ նշանակություն չեն տալիս SMS-ներին, այնուամենայնիվ, տոնական օրերին դրանց թիվն աճում է»,- ուրբաթ «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին «ԱրմենՏել» հեռահաղորդակցական ընկերության լրատվական ծառայությունից։

Մասնավորապես, ընկերության տվյալներով, Սուրբ Վալենտինի օրը կարճ հաղորդագրությունների թիվն աճել է գրեթե 100 հազարով՝ հասնելով 390595-ի, այն դեպքում, երբ սովորական օրերին ուղարկվող SMS-ների քանակը կազմում է մոտավորապես 287 հազար։

«Այս թիվը չի տարբերվում «ԱրմենՏելի» բաժանորդների կողմից հունվարի 21-ին՝ երիատասարդների հովանավոր Սուրբ Սարգսի տոնի օրն ուղարկված SMS-ի ցուցանիշից կամ թվաքանակից»,- ասվում է հաղորդագրությունում։

Միաժամանակ ընկերությունից նշում են, որ SMS-հաղորադգրություններն առավել պահանջված ծառայություններից է, որն այսօր մեծ տարածում ունի և բաժանորդներին տրամադրում է նորանոր հնարավորություններ։
 
«ԱրմենՏելի» վիճակագրական տվյալներով, հայերը գերադասում են ավանդական հեռախոսային զանգերը, քան SMS-ների ուղարկումը։ Մասնավորապես, նոր տարվա առաջին շաբաթվա ընթացքում «ԱրմենՏել» բջջային ցանցի բաժանորդները կատարել են մոտավորապես 12,8 միլիոն զանգ, ինչը գրեթե 2 միլիոնով ավելի է 2007թ.-ի նույն ժամանակաշրջանի ցուցանիշից։

Ընդ որում, ընկերության վիճակագրական տվյալներով, հաշվետու ժամանակաշրջանում բջջային կապի բաժանորդներն ուղարկել են 3,3 մլն. SMS (կարճ հաղորդագրություն)՝ 2007թ.-ի առաջին շաբաթվա 2,7 մլն.-ի դիմաց։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։