486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+6
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նոր ուղևորային համալիրի կառուցումը կավարտվի 2010 թվականին
17:27
22 Փետրվարի 2008

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նոր ուղևորային համալիրի կառուցումը կավարտվի 2010 թվականին։ Այս մասին հայտարարեց Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) ղեկավար Արտյոմ Մովսիսյանը ուրբաթ կառավարական ճեպազրույցի ժամանակ՝ ներկայացնելով «Զվարթնոց» օդանավակայանի շահագործման մաստեր պլանում կառավարության  հաստատած փոփոխությունները։

««Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նոր համալիրի կառուցումը կոնցեսիոներ-կազմակերպությունը նախատեսում է ավարտել արդեն 2010 թվականի կեսերին։ Դեռևս կառուցման ժամկետները փաստաթղթերով ամրագրված չեն, սակայն կառավարության և կոնցեսիոներ-ընկերության միջև բանավոր համաձայնություն է հաստատվել»,-ասաց նա։

Մովսիսյանի խոսքերով, նոր համալիրը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը ավելի հասանելի ու հարմարավետ կդարձնի ուղևորների համար։

Ինչպես տեղեկացրեց ՔԱԳՎ ղեկավարը,  մասնավորապես, նոր համալիրի մոտ  կկառուցվի եռահարկ ստորգետնյա ավտոկայանատեղի՝ 800 մեքենայի համար։

Նորացված մաստեր պլանով նախատեսվում է նաև օդանավակայանին մոտ գտնվող մի քանի բարձրահարկ շենքերի բնակիչների տարբնակեցում, նրանց համար արդեն տներ են կառուցվում մայրաքաղաքի Հարավ-Արևմտյան թաղամասում։

«Զվարթնոց» օդանավակայանի հայտնի հին «կլոր»  համալիրի հետագա ճակատագիրը մեկնաբանալով՝ Մովսիսյանն ասաց, որ չի բացառվում, որ այն քանդվի՝ օդանավակայանի նոր համալիրի կառուցման արագ տեմպերի պատճառով։

Ինչպես նշեց ՔԱԳՎ ղեկավարը, «կլոր» համալիրի հետագա ճակատագրի հարցը կլուծվի 2010 թվականին։

«Արմենիա-միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն շահագործում է «Զվարթնոց» օդանավակայանը՝ 30-ամյա կոնցեսիոն կառավարման համաձայն, որը Հայկական կառավարությունը տրամարդրել էր 2001թ.-ին։

Ընկերության սեփականատերն է Նյու-Յորքի հոլդինգային ընկերությունը, որի արժեթղթերի 100%-ը պատկանում է Արգենտինայի քաղաքացի հայազգի Էդուարդո Էռնեկյանին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։