478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի «Միկա» ֆուտբոլային ակումբը ոչ-ոքի է խաղացել Թուրքիայի ակումբների հավաքականի հետ՝ Թուրքմենստանի նախագահի գավաթի շրջանակներում
16:42
22 Փետրվարի 2008

Հայաստանի ֆուտբոլի ազգային առաջնության բրոնզե մրցանակակիր «Միկա» ակումբը (Աշտարակ) ոչ-ոքի է խաղացել Թուրքիայի ակումբների հավաքականի հետ՝ Թուրքմենստանի նախագահի գավաթի շրջանակներում։ Այս մասին ուրբաթ «Նովոստի-Արմենիային» հայտնեցին ֆուտբոլի ակումբից։

Առաջնության առաջին խաղը Աշտարակի «Միկայի» և Թուրքիայի ակումբների հավաքականի միջև ավարտվել է 0։0 հաշվով։

«Միկայի» երկրորդ մրցակիցը կլինի թուրքմենական «Շագադամ» ակումբը, որը նույնպես ընդգրկված է «А» խմբում։ Թուրքմեն ֆուտբոլիստների հետ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 25-ին։ Միջազգային առաջնությանը մասնակցում է 10 ֆուտբոլային թիմ։

Առաջնության մասնակիցները բաժանված են 3 խմբի։ «B» խմբում ընդգրկված են «Ռուբին-2-ը» (Կազան, Ռուսաստան), «Դորդոյ-Դինամոն» (Նարին, Ղրղզստան) և ՄՏՏՈւ-ն (Թուրքմենստան)։

«C» խմբում հանդես կգա Իրանի երիտասարդական հավաքականը, «Վախշը» (Տաջիկստան), Թուրքմենստանի չեմպիոն «Աշխաբադը» և Թուրքմենստանի ազգային հավաքականի բրոնզե  մրցանակակիր «Նեբիտիչին»։

«C» խմբի հաղթողը միանգամից եզրափակիչ դուրս կգա։  Այս խմբում երկրորդ տեղը գրավող թիմը կվիճարկի մրցախաղի բրոնզե մրցանակը։

Եզրափակչի երկրորդ մասնակիցը կորոշվի «A» և «B» խմբերի հաղթողների խաղում: Այս մրցամարտում հաղթող թիմը կխաղա երրորդ տեղի համար։

Առաջին անգամ Աշտարակի «Միկան» Թուրքմենստանի նախագահի գավաթի մրցախաղին մասնակցել է  2005 թվականին։ Այն ժամանակ հայկական թիմը գրավել է չորրորդ տեղը։

Միջազգային մրցախաղը սկսվել է փետրվարի 21-ին և կշարունակվի մինչև փետրվարի 29-ը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:31
23 Օգոստոսի 2017
Երկկողմ օրակարգն ու ղարաբաղյան հիմնախնդիրն են քննարկել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ այցի շրջանակում Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
14:24
23 Օգոստոսի 2017
Հայտնի է քաղաքացիների վստահությունը վայելող հայ քաղաքական գործիչների եռյակը
Հրապարակվել է հայ քաղաքական գործիչների եռյակը, ովքեր ամենից շատն են վայելում քաղաքացիների վստահությունը։
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը: