477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+18
Եղանակը Երևանում
Հայ
CRJ-100 ինքնաթիռի սև արկղերի վերծանումը չպարզեց Երևանի օդանավակայանում տեղի ունեցած վթարի պատճառները
16:29
22 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Բելառուսական «Բելավիա» ավիաընկերության CRJ-100 ինքնաթիռի սև արկղերի վերծանումը չպարզեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած վթարի պատճառները, հայտարարեց Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) պետ Արտյոմ Մովսիսյանը ուրբաթ կառավարական ճեպազրույցում։

Մովսիսյանը հայտնեց, որ Մոսկվայում ավարտվել է սև արկղերի վերծանումը, և որևէ անսարքություն չի բացահայտվել, որը կարող էր հանգեցնել աղետի։ Ինքնաթիռի շարժիչները աշխատել են նույնիսկ այն պահից հետո, երբ ինքնաթիռը շուռ է եկել, վառելիքի պակաս նույնպես չի եղել։

ՔԱԳՎ պետն ավելացրեց, որ սև արկղերի վերծանումը կատարվել է Մոսկվայում, քանի որ Հայաստանում նման պայմաններ չկան, սակայն բոլոր աշխատանքներն իրականացվել են հայկական կողմի իրավասության շրջանակներում։

Մովսիսյանի խոսքերով, Մոսկվայում սև արկղերը վերծանելուց հետո դրանք կուղարկվեն Կանադա՝ հատուկ մաթեմատիկական բանաձևերով  հատուկ մշակում անցկացնելու համար, ինչից հետո եզրակացությունները կներկայացվեն ավիավթարի պատճառները  հետաքննող հատուկ հանձնաժողովին։

2008 թ.-ի փետրվարի 14-ին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում տեղական ժամանակով ժամը 04։18-ի սահմաններին վթարի է ենթարկվել Bombardier (Կանադա) ընկերության արտադրության CRJ-100LR (CL-600-2B19) տիպի ինքնաթիռը, որը շահագործում էր «Բելավիա» ավիաընկերությունը։

Ինքնաթիռում գտնվող 18 ուղևորները և անձնակազմի երեք անդամները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, նրանց մեծամասնությանը օգնություն է ցուցաբերվել տեղում։ Զոհեր չկան։

Միջպետական ավիացիոն կոմիտեի (ՄԱԿ) հանձնաժողովը, Հայաստանի և Բելառուսի ավիացիոն իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչների, ինչպես նաև Կանադայի (որպես ինքնաթիռը արտադրող պետության) ներկայացուցիչների մասնակցությամբ  փետրվարի 15-ից հետաքննություն է ին անցկացնում:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: