484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+15
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահական ընտրություններում, նախորդ ընտրությունների համեմատ, առաջընթաց է արձանագրվել. կարծիք
16:12
22 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. 2008թ. փետրվարի 19-ին տեղի ունեցած Հայաստանի նախագահական ընտրություններում որոշակի առաջընթաց է արձանագրվել ՝ նախորդ ընտրությունների համեմատ։

Ուրբաթ մամուլի ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի Ազգային ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Շավարշ Քոչարյանը, որը նախագահական ընտրություններին սատարում էր ԱԺՄ առաջնորդ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին։

«Այս ընտրություններն ավանդաբար անցան խախտումներով և կեղծիքներով, սակայն դիտորդները դրանք գնահատել են որպես քայլ առաջ՝ հայկական ժողովրդավարության զարգացման գործում, քանի որ նրանք մեզ համեմատել են ոչ թե Շվեդիայի կամ Ֆինլանդիայի, այլ մեր երկրում տեղի ունեցած նախորդ ընտրությունների հետ»,- ասաց Քոչարյանը։

Նրա խոսքերով, Հայաստանում ստեղծված իրավիճակը կտրուկ տարբերվում է 1996 և 2003 թվականների նախագահական ընտրություններից։

«1996թ.-ին որևէ մեկը կասկածում ընտրությունների արդյունքների կեղծմանը, և դրանց հետ համեմատած՝ ներկայիս նախագահական ընտրությունները, իսկապես, կարելի է համարել քայլ առաջ»,- ասաց Քոչարյանը՝ միաժամանակ նշելով, որ այս գործընթացը չի կարելի բավարար համարել։

Փետրվարի 19-ին Հայաստանում տեղի ունեցան հերթական նախագահական ընտրությունները, որոնց մասնակցեց ինը թեկնածու։ Հայաստանի ԿԸՀ տվյալներով, քվեաթերթիկների 100 %-ը մշակելուց հետո ՀՀ վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը հավաքել է ընտրողների ձայների 52,86%-ը։

Ընտրություններն արժանացել են ԱՊՀ և եվրոպական կառույցների դիտորդների դրական գնահատականին։

ԱՊՀ առաքելությունը Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունները ճանաչել է ազատ և բաց, իսկ «ընտրական գործընթացում արձանագրված առանձին խախտումները զանգվածային չեն եղել, կրել են տեխնիկական բնույթ և ընտրությունների արդյունքի վրա էական ազդեցություն չեն թողել»։

Եվրոպական դիտորդների գնահատականով, ընտրությունները, հիմնականում, համապատասխանել են Հայաստանի ստանձնած պարտավորություններին։ Միաժամանակ նշվել է թերությունները վերացնելու անհրաժեշտության մասին։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։