482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-4
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ պետդեպարտամենտը մոտ օրերս կշնորհավորի Հայաստանին նախագահական ընտրությունների կապակցությամբ. քաղաքագետի կարծիք
15:42
22 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ պետդեպարտամենտը մոտ օրերս կշնորհավորի Հայաստանին նախագահական ընտրությունների կապակցությամբ, կարծում է քաղաքագետ և փորձագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը։

«ԱՄՆ-ը երբեք չեն շտապել ճանաչել ԱՊՀ այս կամ այն երկրում տեղի ունեցած ընտրությունները, ինչը նրանց ժամանակ է տալիս սպասել բոլոր դիտորդների եզրակացություններին»,- ուրբաթ մամուլի ասուլիսում հայտարարեց նա։

Փորձագետի կարծիքով, վերջին հաշվով, ԱՄՆ-ը կճանաչի ընտրությունները։ «Նրանց եզրակացությունը կլինի այսպիսին՝ առաջընթաց կա, բայց հարկավոր է վերացնել հաշվարկների անճշտությունները, և դրանով ամեն ինչ կեզրափակվի։ Փաստացիորեն ոչինչ չասող արտահայտություններ, սակայն իրականում դրանք նշանակում են, որ նրանք ճանաչում են ընտրությունները»,- ասաց Մելիք-Շահնազարյանը։

Փետրվարի 19-ին Հայաստանում տեղի ունեցան հերթական նախագահական ընտրությունները, որոնց մասնակցեց ինը թեկնածու։

Հայաստանի ԿԸՀ տվյալներով, քվեաթերթիկների 100 %-ը մշակելուց հետո ՀՀ վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը հավաքել է ընտրողների ձայների 52,86%-ը, իսկ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 21,5%-ը։

Ընտրություններն արժանացել են ԱՊՀ և եվրոպական կառույցների դիտորդների դրական գնահատականին։

ԱՊՀ առաքելությունը Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունները ճանաչել է ազատ և բաց, իսկ «քվեարկության ընթացքում արձանագրված առանձին խախտումները զանգվածային չեն եղել, ունեցել են տեխնիկական բնույթ, և ընտրությունների արդյունքի վրա էական ազդեցություն չեն ունեցել»։

ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավարի գնահատականով, ընտրությունները, հիմնականում, համապատասխանում էին Հայաստանի ստանձնած պարտավորություններին, թեև որոշակի բարելավումների անհրաժեշտություն կա՝ գործող մարտահրավերներին պատասխանելու համար։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր: