486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Կոսովոյի նախադեպը չի կարող օգտագործվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում. փորձագետ
15:29
22 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Կոսովոյի նախադեպը չի կարող օգտագործվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, ուրբաթ Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը։

«Շատերը զուգահեռներ են տեսնում Կոսովոյի և ԼՂՀ-ի միջև, բայց ես ավելի հոռետես եմ և կարծում եմ, որ Կոսովոն՝ դա հայկական Նախիջևանն է»,- ասաց Մելիք-Շահնազարյանը։

Նա նշեց, որ ներկայիս Կոսովոյի և 1991 թվականի Ղարաբաղի միջև կան ընդհանուր գծեր, սակայն առկա են նաև լուրջ տարբերություններ։

«Ընդհանրությունն, առաջին հերթին, նրանում է, որ մեծամասնությունը ցանկացել էր առանձնանալ, եթե Արցախում դրանք հայերն էին, ապա Կոսովոյում ալբանացիներն են։ Երկրորդ ընդհանրությունն այն է, որ թե Արցախում և թե Կոսովոյում իշխանությունները և ժողովուրդը դիմել են միջազգային իրավունքին, այսինքն՝ հանդես են եկել ազգի ինքնորոշման իրավունքի օգտին։ Բայց ընդհանրություններն այսքանով սահմանափակվում են, որովհետև ի տարբերություն Արցախի, Կոսովոյի ալբանացի բնակչությունը արմատներ չունի այդ հողում»,- ասաց Մելիք-Շահնազարյանը։

Բացի այդ, փորձագետը նշեց, որ Արցախն իր ինքնորոշումն իրականացրեց հանրահավաքի հիման վրա, իսկ Կոսովոյում հանրահավաք չի եղել, խորհրդարանը որոշում է ընդունել, որը նույն օրն ևեթ ճանաչել են մյուս երկրները։

Մելիք-Շահնազարյանը կարծում է, որ Կոսովոյի բնակչությունը պատրաստ չէ սեփական պետականության, ինչպես տնտեսական, այնպես էլ տարածքային առումով, «այսինքն՝ այսօր Կոսովոյում բացակայում է պետությունը, և այդ տարածքում չի գործում օրենքի գերակայությունը»։

«Արցախում ողջ տարածքի վրա գործում են ԼՂՀ օրենքները և պետության շահերն առաջնահերթ են»,- ասաց փորձագետը։

Նա նաև ընդգծեց, որ մինչև 1999 թվականը Կոսովոն պետական կամ վարչական որևէ կարգավիճակ չի ունեցել։ «Արցախը, վարչական կարգավիճակ ունենալով ԽՍՀՄ տարածքում, լինելով այդ դաշնության սուբյեկտ, ԽՍՀՄ կազմից դուրս է եկել նրա օրենսդրության և միջազգային օրենքներին համապատասխան, իսկ Կոսովոն չի օգտագործել այդ օրենքները, քանի որ չուներ համապատասխան կարգավիճակ»,- ասաց Մելիք-Շահնազարյանը։

Նա ասաց, որ որոշ ժողովուրդներ ունեն ինքնորոշման իրավունք, բայց դա չպետք է հակասի պատմա-էթնիկական սկզբունքներին և այն պետության օրենքներին, որի կազմում ապրում են այդ ազգերը, այլապես դա կվերաճի անջատողականության։

Փորձագետը նշեց, որ Կոսովոյին հաջողվել է ստանալ մի շարք պետությունների ճանաչումը, և այդ գործընթացի շարունակվում է։ Նրա խոսքով, վաղ թե ուշ, Կոսովոյի անկախությունը ճանաչելու են պետությունների մեծամասնությունը, այդ թվում՝ Ռուսաստանը, քանի որ այդ գործընթացն անխուսափելի է։

Մելիք-Շահնազարյանը կարծում է, որ, ճանաչելով Կոսովոն, Արևմուտքը նպատակ ունի թուլացնել Ռուսաստանին, որը Սերբիայի գլխավոր դաշնակիցներից մեկն է։

Դրա հետ մեկտեղ, նա կարծում է, որ Եվրոպայի կենտրոնում մուսուլմանական երկրի ստեղծումը հակակշիռ կլինի միասնական եվրոպական նպատակներին։

«Այս առումով, կանխատեսում եմ, որ Կոսովոն երկար ապագա չի ունենա և հետագայում կմիանա Ալբանիային»,- ասաց նա։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։