480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+21
Եղանակը Երևանում
Հայ
Վազգեն Մանուկյանի շտաբը քննարկում է նախագահական ընտրությունների արդյունքները դատարանում բողոքարկելու հնարավորությունը
15:24
22 Փետրվարի 2008

Հայաստանի նախագահական ընտրությունների թեկնածու Վազգեն Մանուկյանի շտաբը քննարկում է ընտրությունների արդյունքները բողոքարկելու հնարավորությունը։ Այս մասին հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի Ազգային  ժողովրդավարական կուսակցության նախագահ Շավարշ Քոչարյանը, ով ընտրություններին աջակցում էր թեկնածու Վազգեն Մանուկյանին։

«Մենք գիտենք, որ ընտրությունների ընթացքում շատ խախտումներ են արվել, իսկ գլխավոր խնդիրն այսօր պարզելն է, թե որքանով են այդ խախտումներն ազդել ընտրությունների արդյունքների վրա»,-ասաց Քոչարյանը։

Նրա խոսքերով, շտաբն ակտիվորեն նյութեր է հավաքում, որոնք կապացուցեն խախտումներն ու կեղծիքները։

«Մենք դեռևս չունենք բավարար չափով փաստեր, որոնց միջոցով մենք կկարողանայինք պարզել, թե պաշտոնական տվյալները որքանով են հեռու ընտրությունների իրական պատկերից, բայց մենք հետևում ենք ուրիշ շտաբերի աշխատանքներին և հաշվի ենք առնում նրանց ունեցած նյութերը»,-ասաց Քոչարյանը։

Փետրվարի 19-ին Հայաստանում անցկացվել են նախագահական ընտրություններ, որի հաղթող է դարձել վարչապետ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը։

Հայաստանի ԿԸՀ –ն փետրվարի 20-ին քվեաթերթիկների 100 %-ը մշակելուց հետո հայտարարել է, որ վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի օգտին տրվել է 863 հազար 544 ձայն (52,86%), Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին՝ 351 հազար 306 ձայն (21,5%):

Մնացած վեց թեկնածուները 10 %-ից պակաս ձայն են հավաքել։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: