484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահական ընտրությունները լույս սփռեցին հասարակությունում սոցիալական դժգոհության ներուժի վրա. քաղաքագետ
14:51
22 Փետրվարի 2008

Հայաստանի նախագահական ընտրությունները լույս սփռեցին հասարակությունում սոցիալական դժգոհության  մեծ ներուժի վրա, ուրբաթ Երևանում լրագրողներին հայտարարեց  Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդրարյանը։

Նրա խոսքերով, նախընտրական շրջանը ցույց տվեց, որ այդ դժգոհությունը կարելի էր ուղղորդել՝ տալով դրան քաղաքական ձև։

«Լևոն Տեր-Պետրոսյանի անձի երևան գալը տարբեր տիպի դժգոհություններին, այդ թվում նաև պետական կառույցների կամ աղքատության միջոցով հնարավորություն տվեց ձևավորվել քաղաքական ձևաչափում», - ասաց նա։

Իսկանդարյանի խոսքերով, նախագահական ընտրությունները ցույց տվեցին բավականին լուրջ պառակտում հասարակության մեջ, այդ թվում նաև տեղեկատվական դաշտում։

«Տեղեկատվության հոսքերը, որոնք տիրում էին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների ցանցերում զգալիորեն տարբերվում էին այն տեղեկատվությունից, որով ղեկավարվում էին Սերժ Սարգսյանի կողմնակիցները», - պարզաբանեց նա։

Քաղաքագետը նշեց նաև, որ փաստորեն անէությունից քաղաքականության վերադարձավ մեկը, ով վերջին տասը տարիների ընթացքում չի եղել ոչ միայն քաղաքական, այլ նաև հասարակական, մշակութային կյանքում և գործընթացներում։

«Եվ այդ մարդը, մեծ մասամբ ձեռքի տակ չունենալով լուրջ և ճյուղավորված քաղաքական կազմակերպություն, աշխատեց երեք-չորս ամիս և իր կողմը գրավեց այս երկրի ավելի քան հինգերորդ ընտրողին», - ընդգծեց նա։

Այս առնչությամբ Իսկանդարյանը կարծում է, որ «սա հսկայական արդյունք է, որը վկայում է այն մասին, որ հայկական հասարակությունը «հղի է ընդդիմությամբ»»։

«Ընտրություններին ցուցադրվեց այն, որ Հայաստանի հասարակությունը ընդդիմության պահանջ և ստիպողական անհրաժեշտություն ունի», -ընդգծեց նա։

Փետրվարի 19-ին Հայաստանում անցկացվել են նախագահական ընտրություններ, որի հաղթող է դարձել վարչապետ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը։

Հայաստանի ԿԸՀ –ն փետրվարի 20-ին քվեաթերթիկների 100 %-ը մշակելուց հետո հայտարարել է, որ վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի օգտին տրվել է 863 հազար 544 ձայն (52,86%), Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին՝ 351 հազար 306 ձայն (21,5%):

Մնացած վեց թեկնածուները 10 %-ից պակաս ձայն են հավաքել։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: