+7
Եղանակը Երևանում
Հայ
2007 թ.-ի արդյունքներով Հայաստանում հաշվվում է 41 դոլար միջին թոշակ ստացող շուրջ 516 հազ. թոշակառու. վիճակագրություն
14:28
22 Փետրվարի 2008

2007 թ.-ի արդյունքներով Հայաստանում թոշակառուների թիվը կազմել է 516247 մարդ, որոնց միջին թոշակը 12656,1 դրամ կամ ավելի քան 41 դոլար է կազմում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Վիճակագրության ազգային ծառայությունը՝ հղում անելով ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ամփոփիչ տվյալներին։

Միաժամանակ, ՀՀ ՎԱԾ-ի տվյալներով՝ 168525 հայ թոշակառու ունի մինչև 26 տարվա աշխատանքային ստաժ և ստանում է միջինում 7345 դրամ (շուրջ 24 դոլար) թոշակ։ Եվս 347722 հայ թոշակառու ունի ավելի քան 26 տարվա աշխատանքային ստաժ՝ յուրաքանչյուր ամիս ստանալով միջինում 15229,9 դրամ (49,4 դոլար) թոշակ։

2007 թ.-ին թոշակի անցած քաղաքացիների թիվը կազմել է 22714 մարդ, իսկ նրանց թոշակի միջին չափը հասնում է 10235,6 դրամի (33,2 դոլար)։

Վիճակագրության տվյալների համաձայն՝ Հայաստանում 13379,9 դրամի (43,4 դոլար) ապահովագրական թոշակ է ստանում 469107 քաղաքացի։ Հանրապետությունում հաշվվում է  332300 թոշակառու, որոնք ստանում են 14331,8 դրամի (46,5 դոլար) տարիքային թոշակ, իսկ հաշմանդամության թոշակ ստացողների թիվը 96076 մարդ է, որոնց միջին թոշակը կազմում է 11083 դրամ (35,9 դոլար)։

 Միաժամանակ ՀՀ ՎԱԾ-ի տվյալների համաձայն՝ 2007 թ.-ի արդյունքներով՝ զինվորական թոշակառուների թիվը կազմել է 12009 մարդ, որոնք ստանում են 10675 դրամի (34,6 դոլար) միջին թոշակ։ Միաժամանակ զինվորական թոշակառուներից 11-ը 1915 թ.-ի Հայոց Ցեղասպանությունը  վերապրած քաղաքացիներ են։ Այժմ նրանց թոշակի միջին չափը կազմում է 27395 դրամ (88,9 դոլար)։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:24
20 Նոյեմբերի 2017
ՌԴ ԱԳ նախարարը ժամանեց Երևան (ՖՈՏՈ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան։
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
20:58
16 Նոյեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետներն ու վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:
17:14
16 Նոյեմբերի 2017
ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է
Նախօրեին տեղի ունեցած Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է բանաձև:
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։