482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
«Ընտրությունը քոնն է» կազմակերպությունը նշում է Հայաստանում ընտրությունների լավ կազմակերպված լինելը՝ մի շարք խախտումների պայմաններում
19:21
21 Փետրվարի 2008

«Քո ընտրությունը» հասարակական կազմակերոպւթյունը, փետրվարի 19-ին Հայաստանի նախագահական ընտրությունների ընթացքում իրականացնելով դիտորդական առաքելություն, նշում է ընտրությունների բարձր կազմակերպվածության մասին՝ նշելով մի շարք խախտումների առկայության մասին։

Ինչպես հինգշաբթի մամուլի ասուլիսում հաղորդեց կազմակերպության մամուլի քարտուղար Հասմիկ Սարգսյանը, դրական գործոն է հանդիասնում ընտրացուցակների կատարելագործումը։

«Չնայած ընտրողների բարձր ակտիվությանը, ընտրական իրավունքները վերականգնելու համար դատարաններ են դիմել համեմատաբար քիչ թվով քաղաքացիներ»,- ասաց Սարգսյանը՝ ներկայացնելով նախագահական ընտրությունների վերաբերյալ կազմակերպության միջանկյալ զեկույցը։

Որպես դրական գործոն նա նշեց այն, որ նաև ընտրական հանձնաժողովների անդամների մեծ մասը ծանոթ է Ընտրական օրենսգրքին, նրանք նախապատրաստական դասընթացներ են անցել, ինչը հնարավորություն տվեց քվեարկության ընթացքը և ձայների հավշարկը հիմնականում անցկացնել պատշաճ մակարդակով։

«Բացի այդ, մենք դրական ենք համարում Ոստիկանության ձեռնարկած միջոցառումները, որոնք օպերատիվ կերպով հանրությանը տեղյակ էին պահում ընտրական տեղամասերում տեղի ունեցածի, ինչպես նաև ՀՀ ԿԸՀ գործողությունները՝ քվեարկության ընթացքի մասին կանոնավոր և օպերատիվ հրապարակումներ տալու առումով»,- ասաց Սարգսյանը։

Սակայն, նրա խոսքով, չնայած խաղաղ մթնոլորտին, որը տիրում էր ընտրական տեղամասերի մեծ մասում, «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության դիտորդներն արձանագրել են մի շարք խախտումներ, թերություններ և անճշտություններ։

«Մասնավորապես, որոշ տեղամասերում սահմանափակված էին վստահված անձանց ներկայացուցիչների և ԶԼՄ-ների իրավունքները, նրանց նկատմամբ բռնություն է կիրառվել, արձանագրվել են քաղաքացիների ազատ կամքի արտահայտման անօրիանական ճնշումների դեպքեր, ընտրական տեղամասերում Ոստիկանության և օտար մարդկանց չհիմնավորված ներկայություն»,- ասաց Սարգսյանը։

Նա ընդգծեց, որ այս գործընթացները կարող են ավելի խորացնել քաղաքացիների հիասթափությունն ընտրական գործընթացների նկատմամբ և վնասել ընտրական գործընթացներին։

Հայաստանի ԿԸՀ տվյալներով, նախագահական ընտրություններին ընտրողների հայտը կազմել է 70%։Քվեաթերթիկների 100 %-ը մշակելուց հետո ՀՀ վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը հավաքել է ընտրողների ձայների 52,86%-ը։

Ընտրություններն արժանացել են ԱՊՀ և եվրոպական կառույցների դիտորդների դրական գնահատականին։

ԱՊՀ առաքելությունը Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունները ճանաչել է ազատ և բաց, իսկ «քվեարկության ընթացքում արձանագրված առանձին խախտումները զանգվածային չեն եղել, ունեցել են տեխնիկական բնույթ, և ընտրությունների արդյունքի վրա էական ազդեցություն չեն ունեցել»։

ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավարի գնահատականով, ընտրությունները, հիմնականում, համապատասխանում էին Հայաստանի ստանձնած պարտավորություններին, իսկ երկրի իշխանությունները պատրաստակամություն էին հայտնել նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների ընթացքում թույլ տված սխալները վերացնելու ուղղությամբ։

«Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպությունը մոնիտորինգի ոլորտում աշխատում է 1996 թվականից։ Նրա առաքելությունն է՝ աջակցել թափանցիկ և ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը, նպաստել քաղաքացիների մասնակցությանը համայնքային կառավարման գործընթացներում, ինչպես նաև Հայաստանի ընտրողներին օբյեկտիվ տեղեկատվություն մատուցելը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին: