485.33
+0.37
572.16
-1.31
8.2
-0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ «ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
Հայկական քաղաքների մթնոլորտում և գետերի ջրերում գրանցվել է թունավոր նյութերի ՍԹԿ գերազանցում
18:43
21 Փետրվարի 2008

2007թ. դեկտեմբերին հանրապետության քաղաքների մթնոլորտում և գետերի ջրերում գրանցվել է թունավոր նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների (ՍԹԿ) աննշան գերազանցում։ Այս մասին է վկայում «Նովոստի-Արմենիա» գործակալությանը Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության կողմից տրամադրված և Բնապահպանության նախարարության տեղեկատվության վրա հիմնված տվյալների վերլուծությունը։

Վիճակագրության համաձայն, 2007թ. դեկտեմբերին հայկական քաղաքների մթնոլորտում հայտնաբերվել է աղտոտող նյութերի ՍԹԿ զգալի գերազանցում։ Աղտոտվածության մոնիտորինգն անցկացվել է Երևանում և Հայաստանի առավել խոշոր քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձարում, Հրազդանում, Ալավերդիում, Արարատում, Հրազդանում և Ծաղկաձորում։   

Մասնավորապես, ներկայացված տվյալների համաձայն, Երևանի մթնոլորտում փոշու կենտրոնացման միջին ամսական մակարդակը 2007թ. դեկտեմբերին, նախորդ տարվա համեմատ, աճել է 2,4 անգամ։

Գյումրիի մթնոլորտում փոշու միջին ամսական կենտրոնացումը գերազանցել է ՍԹԿ-ն 2,3 անգամ, միաժամանակ, սեպտեմբերի համեմատ քաղաքում փոշու ՍԹԿ-ն նվազել է 1,6 անգամ, քանի որ ծծումբի երկօքսիդի մակարդակը նվազել է 1,3 անգամ։

Հրազդան քաղաքում մոնիտորինգի արդյունքում քաղաքի մթնոլորտում հայտնաբերվել է ցեմենտի փոշի, որի մակարդակը ՍԹԿ-ն գերազանցում է 2,1 անգամ։ Համանման իրավիճակ է ստեղծվել նաև Արարատ քաղաքում, քանի որ ցեմենտի փոշու միջին ամսեկան ՍԹԿ-ն գերազանցել է 1,5 անգամ։

Ծաղկաձորում անցկացված մոնիտորինգի արդյունքում հայտնաբերվել է ծծումբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի ոչ բավարար մակարդակ։ Հետազոտությունների համաձայն, ծծումբի եկօքսիդի խտությունը 2,8 անգամ ցածր է ՍԹԿ-ից, իսկ ազոտի երկօքսիդինը՝ 8,5 անգամ։

Հայաստանի գետերում 2007թ. դեկտեմբերին գրանցվել է ամոնիումի իոնի, նիտրիտի, նիստրատի և իոնի սուլֆատի, ինչպես նաև ԹԿՊ5-ի ՍԹԿ գերազանցում։

Ներկայացված տվյալների համաձայն, հանրապետության 10 գետերի, Երևանյան լճի և մի շարք ջրամբարների ջրերի,  Փամբակ, Ձորագետ, Մարցիգետ Հրազդան և Գետառ  գետերի տարբեր հատվածներում հետազոտման փորձաքննության արդյունքներով, գրանցվել է ամոնիումի իոնի ՍԹԿ-ի գերազանցում՝ 0,51-ից մինչև 2,91 մգ.՝ ջրի քառակուսի դեցիմետրի վրա՝ քառակուսի դեցիմետր ջրի համար հաստատված ՍԹԿ-ի 0,39 մգ.-ի դեպքում։

Փամբակ, Հրազդան և Գետառ գետերում գրանցվել է ԹԿՊ5-ի ՍԹԿ-ի գերազանցում։ Տվյալ նյութի կոնցենտրացիան կազմել է 3,60-ից մինչև 4,58 մգ.՝ քառակուսի դեցիմետրում՝ ՍԹԿ-ի քառակուսի դեցիմետրի համար 3մգ.-ի դեպքում։

Գրեթե բոլոր հետազոտվող գետերում նկատվել է նիտրիտի, նիտրատի և իոնի սուլֆատի ՍԹԿ-ի գերազանցում։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։
20:26
27 Նոյեմբերի 2017
Հանրապետության քաղաքացիները կզգան Հայաստան–ԵՄ համաձայնագրի օգուտը. Սվիտալսկի
Հայաստանի քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի օգուտը։