+21
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահն ու վարչապետը շնորհավորել են Սերժ Սարգսյանին` Հայաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
17:53
21 Փետրվարի 2008

Լեռնային Ղարաբաղի հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը և ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հինգշաբթի շնորհավորական ուղերձ են հղել Հայաստանի վարչապետ Սերժ Սարգասյանին` ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Աշոտ Ղուլյանի՝ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրված ուղերձում նշվում է, որ ընտրությունների առաջին իսկ փուլում Սերժ Սարգսյանի հաղթանակը խոսուն վկայություն է այն մասին, որ Հայաստանի ժողովուրդն իր մեծամասնության մեջ լիովին ընդունում ու պաշտպանում նրա՝ փորձառու պետական ու քաղաքական գործչի, նվիրյալ հայրենասերի հռչակած նախընտրական ծրագրի դրույթները` ուղղված երկրի հաստատուն առաջընթացի ու բարօրության ապահովմանը:

Ղարաբաղի խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Արցախում նույնպես ուշի ուշով հետևում էին նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքին։ Ղուլյանը վստահություն է հայտնել, որ ՀՀ նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում Սարգսյանի ապագա գործունեությունը մեծապես կնպաստի  համայն հայության միասնականության ամրապնդմանն ու համազգային բնույթի բազմաթիվ խնդիրների իրականացմանը:

Ղարաբաղի կառավարության ղեկավար Արա Հարությունյանի ուղերձում ասվում է, որ Արցախում  վստահ են, որ Սարգսյանի ղեկավարության ընթացքում ավելի կամրապնդվեն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետության կապերը և համագործակցությունը։ «Մենք վստահ ենք, որ Դուք ջանք չեք խնայի՝ ղարաբաղյան խնդրի վերջնական և արդարացի լուծման համար»,- նշվում է  ուղերձում։  

Արա Հարությունյանը վստահ է, որ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք Հայաստանը սոցիալ-տնտեսական ոլորտում, անվտանգության ամրապնդման և ժողովրդավարության խորացման գործում մեծ առաջընթացի կհասնի։

«Քաղաքականության և կառավարման ոլորտում Ձեր հարուստ փորձն ու գիտելիքները լավագույնս կծառայեն հայ ժողովդի առջև ծառացած բոլոր մարտահրավերները հաջողությամբ հաղթահարելուն և լուրջ դեր կխաղան՝ ազգային ներուժի համախմբմանը»,- նշել է Ա. Հարությունյանը։

Փետրվարի 19-ին Հայաստանում կայացան հերթական նախագահական ընտրությունները, որին մասնակցեց ինը թեկնածու։ Հայաստանի ԿԸՀ-ի տվյալներով, քվեաթերթիկների 100%-ը մշակելուց հետո, Հայաստանի վարչապետ, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը հավաքել է ընտրողների ձայների 52,86 %-ը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
19:08
13 Սեպտեմբերի 2017
Չեխիան Հայաստանի կարևոր գործընկերն է. նախագահ
Հայաստանի նախագահը չորեքշաբթի լսել է Չեխիայի և Սլովակիայի հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի զեկույցը:
19:57
11 Սեպտեմբերի 2017
Էդվարդ Նալբանդյանն իր վրացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին: