484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ընդդիմությունը հայտարարել է, որ Երևանում կազմակերպված նստացույցն անժամկետ է
16:18
21 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայկական ընդդիմությունը հայտարարել է, որ Երևանում սկսված նստացույցը լինելու է շուրջօրյա և անժամկետ, հինգշաբթի հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Իմպիչմենտ» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։

«Այս պահից Ազատության հրապարակը դառնում է համաժողովրդական  բողոքի շտաբ և կենտրոն, իսկ մեր բողոքի նստացույցը անժամկետ է և շուրջօրյա»,- ասաց Փաշինյանը։

Նա ասաց, որ դրանով բողոքի ակցիան չի սահմանափակվի, ընդդիմադիր ուժերը մտադիր են պիկետներ, երթեր անցկացնել և, եթե պահանջվի, կշրջափակեն շենքերը՝ չհստակեցնելով, թե որ շենքերը։

«Մենք պահանջում ենք փետրվարի 19-ին անցկացված նախագահական ընտրությունները համարել անվավեր և նոր ընտրություններ նշանակել»,- ասաց Փաշինյանը։

Մեկնաբանելով Ոստիկանության հայտարարությունը՝ իրենց գործողությունների անօրինականության մասին՝      նկատի ունենալով  հանրահավաքի արտոնված չլինելը, Փաշինյանը հայտարարեց, որ ընդդիմությունը ոչ զանգվածային հրապարակային միջոցառում էր նախատեսել, ինչի համար թույլտվություն չի պահանջվում, սակայն միջոցառումը վերաճեց զանգվածային ակցիայի։ «Մեր գործողությունները խաղաղ բնույթ են կրելու, քանի դեռ բոլոր օրինական միջոցները չեն սպառվել»,- ասաց Փաշինյանը։

Սակայն նա միաժամանակ ավելացրեց, որ հանրահավաքին հավաքվել է մեծ թվով երիտասարդություն։ «Իսկ դա նշանակում է, որ մենք պատրաստ ենք իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի»,- հայտարարեց Փաշինյանը։

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն այսօր հերթական հանրահավաքն են կազմակերպել, նրանց պահանջն է՝ կրկնակի նախագահական ընտրություններ անցկացնել։

«Նովոստի-Արմենիային» Երևանի քաղաքապետարանից հաստատեցին, որ հանրահավաքը արտոնված չէ։ «Մենք Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչներից թույլտվություն ստանալու համար նույնիսկ դիմում չենք ստացել»,- ասացին քաղաքապետարանից։

Հայաստանի ԿԸՀ –ն չորեքշաբթի, քվեաթերթիկների 100 %-ը մշակելուց հետո հայտարարել է, որ վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի օգտին տրվել է 863 հազար 544 ձայն (52,86%), Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին՝ 351 հազար 306 ձայն (21,5%): --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։