484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում ընդդիմության հանրահավաքի մասնակիցները նստացույց են սկսել
15:36
21 Փետրվարի 2008

Երևանում ընդդիմության հանրահավաքի մասնակիցները նստացույց են սկսել։ Ինչպես դեպքի վայրից հաղորդում է «Նովոստի-Արմենիայի» թղթակիցը, բողոքի ակցիային մասնակցում է մի քանի հազար մարդ։

Հանրահավաքի մասնակիցները չեն պատրաստվում ցրվել։ Միաժամանակ ոստիկանության աշխատակիցներն առայժմ որևէ գործողություն չեն ձեռնարկում և հետևում են իրավիճակին։

Ինչպես լրագրողներին հաղորդեց ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը, «մենք մտադիր ենք խաղաղ ակցիաներ կազմակերպել և չենք պատրաստվում սադրանքների գնալ»։

 «Հայաստանում կա մեկ օրինական իշխանություն՝ դա Հայաստանի ընտրված նախագահն է՝ Լևոն Տեր-Պետրոսյանը»,- ասաց Զուրաբյանը։

Երևանի ոստիկանությունը հայտարարում է, որ հինգշաբթի մայրաքաղաքի կենտրոնում կազմակերպված ընդդիմության հանրահավաքը արտոնված չէ։

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն այսօր հերթական հանրահավաքն են կազմակերպել, նրանց պահանջն է՝ կրկնակի նախագահական ընտրություններ անցկացնել։

«Նովոստի-Արմենիային» Երևանի քաղաքապետարանից հաստատեցին, որ հանրահավաքը արտոնված չէ։ «Մենք Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչներից թույլտվություն ստանալու համար նույնիսկ դիմում չենք ստացել»,- ասացին քաղաքապետարանից։

Հայաստանի ԿԸՀ –ն չորեքշաբթի, քվեաթերթիկների 100 %-ը մշակելուց հետո հայտարարել է, որ վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի օգտին տրվել է 863 հազար 544 ձայն (52,86%), Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին՝ 351 հազար 306 ձայն (21,5%): --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: