483.51
+0.04
521.51
-0.3
8.36
-0.1
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայ ժողովուրդն ընտրել է երկրի խաղաղ և տնտեսապես ուժեղ ապագան. Սարգսյան
15:08
21 Փետրվարի 2008

Հայ ժողովուրդն ընտրել է իր երկրի  խաղաղ և տնտեսապես ուժեղ ապագան։ Այս մասին ասվում է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարության մեջ, որը տեղադրված է նրա պաշտոնական կայքում։

«Ես հպարտ եմ ստանալու համար մեր քաղաքացիների վստահությունը` շարունակելու երկիրը տնտեսական և սոցիալական զարգացման ուղով առաջ տանելու մեր ջանքերը: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր քվեարկել են իմ օգտին: Սակայն ինչպես ես հայտարարել եմ դեռևս ընտրություններից առաջ, ես պատրաստվում եմ լինել Հայաստանի բոլոր քաղաքացիների նախագահը», - ասվում է Սարգսյանի հայտարարության մեջ։

«Այսօր վստահաբար բոլորս կարող ենք  տոնել  ժողովրդավարության հաղթանակը, իսկ վաղը պետք է սկսենք նոր աշխատանք, որը կերաշխավորի Հայաստանում յուրաքանչյուրի առաջընթացը՝ ամուր հիմք դառնալով նրանց համար հպարտորեն ասելու` «Առաջ Հայաստան»։ Ես ուրախ եմ, որ մեկ տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ ստանում եմ մեր ժողովրդի  բացահայտ աջակցությունը, որը կօգնի ինձ նաև առկա արտաքին մարտահրավերների պարագայում` ավելի վստահ իրականացնելու մեր երկրի արտաքին քաղաքականությունը», - նշվում է վարչապետի հայտարարության մեջ։ 

Հայտարարության մեջ ասվում է, որ ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո ընդդիմադիր որոշ ուժեր  փորձում են իրենց դժգոհությունն արտահայտել՝ բռնություններ հրահրելու միջոցով:

«Մեր երկրում յուրաքանչյուրն ազատ խոսքի, սեփական կարծիքն արտահայտելու իրավունք ունի, սակայն  անկարգությունները, անկայունության և բռնությունների հրահրումը տեղ չունեն ժողովրդավարական երկրում», - ասել է Սարգսյանը՝ ընդգծելով, որ իրավապահ մարմինները կմիջամտեն միայն անհրաժեշտության դեպքում` վերականգնելու համար կարգուկանոնը:

ՀՀ ԿԸՀ տվյալներով, քվեաթերթիկների 100 տոկոսի մշակումից հետո ՀՀ վարչապետ, Հանրապետական կուսակցությանա առաջնորդ Սերժ Սարգսյանը հավաքել է ընտրողների ձայների 52,86 տոկոսը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։