480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի «Միկա» ֆուտբոլային ակումբը կպայքարի Թուրքմենստանի նախագահի գավաթի համար
13:37
21 Փետրվարի 2008

Հայաստանի ֆուտբոլի ազգային առաջնության բրոնզե մեդալակիր «Միկա» ակումբը (Աշտարակ) կմասնակցի հինգշաբթի մեկնարկող Թուրքմենստանի նախագահի գավաթի ազգային առաջնությանը։

Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Աշտարակի ակումբի ղեկավար Նիկոլայ Մուսայելյանը։

Նրա խոսքերով, «Միկայի» առաջին մրցակիցը կլինի Թուրքիայի ակումբների հավաքականը։ «Թուրք ֆուտբոլիստների հետ խաղը տեղի կունենա այսօր՝ տեղական ժամանակով ժամը 14։00-ին», - ասաց նա։

Մուսայելյանն ավելացրեց, որ «Միկայից» և Թուրքիայի ակումբների հավաքականից բացի «A» խմբի մեջ ներառված է նաև Թուրքմենստանի «Շագադամ» ակումբը։

«Թուրքմենստանի ֆուտբոլիստների հետ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 25-ին», - ավելացրեց Աշտարակի ակումբի ղեկավարը։

Միջազգային առաջնությանը մասնակցում է ֆուտբոլիային տասը թիմ։

Առաջնության մասնակիցները բաժանված են երեք խմբի։ «B» խմբում մրցում են «Ռուբին -2-ը» (Կազան, Ռուսաստան), «Դորդոյ-Դինամոն» (Նարին, Ղրղստան) և ՄՏՏՈՒ-ն (Թուրքմենստան)։

«C» խմբում մրցում են Իրանի երիտասարդական հավաքականը, «Վախշը» (Տաջիկստան), Թուրքմենստանի չեմպիոն «Աշխաբադը» և Թուրքմենստանի ազգային առաջնության բրոնզե մեդալակիր «Նեբիտչին»։

«C» խմբի հաղթողը ուղղակիորեն դուրս կգա եզրափակիչ։ Այս խմբում երկրորդ տեղը զբաղեցրած թիմը կպայքարի առաջնության բրոնզե մեդալների համար։

Եզրափակչի երկրորդ մասնակիցը կորոշվի «A» և «B» խմբերի հաղթողների միջև տեղի ունենալիք հանդիպման ժամանակ։ Այս հանդիպմանը պարտված թիմը կպայքարի երրորդ տեղի համար։

Աշտարակի «Միկան» առաջին անգամ մասնակցել է Թուրքմենստանի նախագահի գավաթի առաջնությանը 2005 թ.-ին։ Այն ժամանակ հայկական թիմը զբաղեցրել է չորրորդ տեղը։

Միջազգային առաջնությունը կտևի մինչև փետրվարի 29-ը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ: