480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը պահանջում է անցկացնել նոր ընտրություններ
12:18
21 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /Նովոստի-Արմենի/. Հաշվի առնելով համատարած կեղծիքներ, որոնք ամբողջովին աղավաղել են ժողովրդի կամքի արտահայտումը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը չի ճանաչում 2008թ. նախագահական ընտրությունների` ԿԸՀ-ի հրապարակած արդյունքները և պահանջում է անցկացնել նոր ընտրություններ։

«Մենք հայտարարում ենք, որ շարունակելու ենք համաժողովրդական պայքարը՝ հանուն Հայաստանում օրինական իշխանության հաստատման և ժողովրդի արժանապատվության վերականգնման», - ասվում է նախօրեին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրած՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի հայտարարության մեջ։ 

Տեղեկատվության մեջ ասվում է, որ նախագահական ընտրությունների քվեարկությունը և արդյունքների նախնական ամփոփումը զուգակցվել են «համատարած և լկտի ապօրինություններով»։

«ՀՀ քաղաքացիները ենթարկվել են խայտառակ ֆիզիկական և հոգեբանական բռնությունների, գրանցվել են ԱԺ պատգամավորների, լրագրողների, վստահված անձանց, դիտորդների ծեծի, առևանգումների, ահաբեկումների բազմաթիվ դեպքեր, որոնք իրավապահ մարմինների կողմից պատշաճ ուշադրության չեն արժանացել», - ասվում է տեղեկատվության մեջ։

Նախընտրական շտաբից նշում են, որ քվեարկության ընթացքում տեղի են ունեցել բացահայտ լցոնումներ, բոլոր ժամկետային զինվորական ծառայողներին և գյուղական բազմաթիվ վայրերի բնակիչների պարտադրել են իրականացնել բաց և իշխանության ներկայացուցիչների կողմից վերահսկելի քվեարկություն։

«Հիմնական կեղծիքները, սակայն, իրականացվել են ձայների հաշվարկման ընթացքում։ Այս գործընթացը տեղի է ունեցել ընտրական տեղամասերի հոսանքազրկումների, վստահված անձանց ահաբեկումների, Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկված քվեաթերթիկների անվավեր ճանաչման պայմաններում։ Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձինք այս ամենի մասին կազմել են հազարավոր արձանագրություններ, առկա են հազարավոր վկայություններ», - ընդգծվում է տեղեկատվության մեջ։

Փետրվարի 19-ին, Հայաստանում տեղի ունեցան համապետական նախագահական ընտրությունները։ Առաջադրվել էին ինը թեկնածուներ։ Հայաստանի ԿԸՀ –ն չորեքշաբթի, քվեաթերթիկների 100 %-ը մշակելուց հետո, վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի օգտին տրվել է 863 հազար 544 ձայն (52,86), Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին՝ 351 հազար 306 ձայն (21,5%),:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։