484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+15
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը և Ռուսաստանը պետք է աշխուժացնեն հասարակությունների քաղաքացիական երկխոսությունը. Զատուլին
20:05
20 Փետրվարի 2008

Այս մասին չորեքշաբթի «Նովոստի-Արմենիային» տված հարցազրույցում  հայտարարեց քաղաքագետ, ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։

«Հայաստանը և Ռուսաստանը պետք է մտածեն երկու երկրների քաղաքացիական հասարակությունների միջև երկխոսությունը աշխուժացնելու, ռուսական ոչ կոմերցիոն կազմակերպությունների և Հայաստանի տարածքում նրանց մասնաճյուղերի դերի բարձրացման  ուղղությամբ, որպեսզի հավասարակշիռ լինի բազմաթիվ քաղաքագիտական հիմնադրամների և ինստիտուտների ներկայությունը, որոնք ներկայացված են արևմտյան երկրների կողմից»,- ասաց նա։

Պատգամավորի կարծիքով, ռուսները պետք է որոշակի եզրահանգումներ կատարեն այն կապակցությամբ, որ հայկական հասարակությունում սաստկանում են արևմտամետ տրամադրվածությունները։ Զատուլինը նշեց, որ Հայաստանում այս վեկտորին կողմնակից են խորհրդարանի նախկին խոսնակ, ընդդիմադիր ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որոնք նախագահական ընտրություններում լուրջ քանակի ձայներ են հավաքել։

«Այս խնդիրը ես տեսնում եմ, բայց այն դեռևս չնչին է, քանի որ հայերի մեծ մասը հրաշալի հասկանում է իր պատմությունը և աշխարհագրությունը, և դժվար թե թույլ տա Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու հնարավորություն»,- վստահեցրեց ՊԴ հանձնաժողովի փոխնախագահը։

Դրա հետ մեկտեղ նա նշեց, որ Ռուսաստանին անհրաժեշտ է մտածել Հայաստանում ժամանակակից քարոզչություն ծավալելու ուղղությամբ, պարզաբանել փոխշահավետ հետաքրքրություն ներկայացնող սուր հարցերը։ Զատուլինը հիշեցրեց, որ որոշ ժամանակ առաջ Հայաստանում լուրեր էին տարածվել, որ Ռուսաստանից հայերին արտաքսում են, սակայն դրանք տարածում էին որոշակի ուժերը և իրականությանը բոլորովին չեն համապատասխանում։

«Ռուսաստանում նման լուրջ խնդիրներ չկան, կա հանցավորության խնդիր, խնդիրներ կան հայ և ռուս հասաարկություններում, բայց դրանք չպետք է ստվերեն երկկողմ հարաբերությունների զարգացման հիմնական միտումները»,- վստահեցրեց խորհրդարանականը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։